12:43 18.12.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել են խոշոր չափերի կաշառք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք Ա. Շ.-ին Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերում բացօթյա առևտրով զբաղվելու թույլտվություն տրամադրելու գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու, այն է՝ Ա. Շ.-ի նախընտրած վայրերում սրճեփ սարքերը տեղադրելուն և գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրելու համար նրանից պահանջել են խոշոր չափի՝ ընդհանուր՝ 2700 ԱՄՆ դոլար կաշառք, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:
Պայմանավորվածության համաձայն՝ Ա. Շ.-ն 2024 թվականի հուլիսի 28-ին Հ. Ս.-ին փոխանցել է 2700 ԱՄՆ դոլար կաշառք, որն էլ վերը նշված պաշտոնատար անձինք հաջորդ օրը աշխատավայրում բաժանել են միմյանց միջև:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերջիններիս կաշառք տալու համար Ա. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
20:28 18.12.2024
Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահՍոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը հայտարարել է, որ կուսակցությունը չի ճանաչելու Մայա Սանդուին որպես Մոլդովայի օրինական ընտրված նախագահ։ Ընդունված հայտարարության համաձայն՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը չի ճանաչում «եվրաինտեգրման, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի» արդյունքները, որն իշխանությունն իրավունք չուներ նշանակել նախագահական ընտրությունների նույն օրը։ «Անհնար է փրկել Մոլդովային մոտալուտ աղետից առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, առանց Մայա Սանդուի […] ...
20:20 18.12.2024
Սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել․ ՄախաչևUFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի մասին։ «Անկեղծ` սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել։ Չեմ սիրում ռևանշ մենամարտեր, բայց երբ երկրորդ անգամ եմ մենամարտում, բացարձակապես ամեն ինչ գիտեմ մրցակցիս մասին։ Ինձ համար որևէ անակնկալ չի լինելու։ Երբ գիտես մրցակցիդ ուժեղ ու թույլ կողմերը, հաղթելու ավելի […] ...
20:12 18.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 19-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Ա-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 11։00-15:00 Ջրաշեն 3 և 4 փողոցներ, 11։00-17:00 Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Պուշկինի փ. 50 շենք […] ...
20:04 18.12.2024
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերըԴեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: […] ...
19:52 18.12.2024
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 […] ...