Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+19.09 oC

Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ

10:47 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 466 դեպք և շուրջ 271.4 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 13․74 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․3 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպում, հագուստի,կոշիկի և գործվածքների առևտուր և կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․43 մլն դրամ տուգանք,
  • կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութ, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 4․13 մլն դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․8 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող և չունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 11.44 մլն դրամ տուգանք,
  • hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 4.15 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտուր և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 29․7 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5․6 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 19․7  մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և կացության կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․5 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 11 հարկ վճարողի մոտ 11 դեպքով արձանագրվել է շուրջ 15․65 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութի և հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 14․5 մլն դրամ տուգանք,
  • սուրճի և թեյի արտադրություն, հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․7 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․6 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 29 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 466 հարկ վճարողների ցանկը կցվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

12:14 10.04.2025

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

12:05 10.04.2025

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...

SHANTNEWS

12:00 10.04.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

11:57 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

11:53 10.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

11:46 10.04.2025

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...

BACK_TO_TOP