08:38 18.12.2024
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը, ում լիազորությունները կասեցվել էին խորհրդարանում իմփիչմենթի արդյունքում, չի ներկայացել հակակոռուպցիոն հետաքննության վարչության կողմից խռովության գործով բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննությանը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ենթադրվում էր, որ Յուն Սեոկ Յոլը Գվաչոնում գտնվող կառավարական համալիր պետք է ժամաներ տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Նախկինում միացյալ քննչական խումբն իր ներկայացուցիչների միջոցով փորձել է հարցաքննության ծանուցումներ ներկայացնել նախագահի աշխատակազմում և նրա նստավայրում և իր պահանջն ուղարկել փոստով։
Նախագահի քարտուղարությունն ու անվտանգության ծառայությունը հրաժարվել են ընդունել նրանց՝ նշելով, որ դա իրենց լիազորությունների մեջ չէ։
Հակակոռուպցիոն հետաքննության դեպարտամենտի ղեկավար Օ Դոնգ-Վունգը երեքշաբթի ասել է, որ ծանուցումները դիտավորյալ չեն տրվել, և որ իրավապահները կգործեն օրենքին համապատասխան:
Գերատեսչությունը քննարկում էր, թե այս իրավիճակում հնարավո՞ր է նախագահին ձերբակալելու օրդեր պահանջել։
20:52 18.12.2024
ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականըԲասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» […] ...
20:44 18.12.2024
Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքներըՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրինք Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 600 մլն դրամ, իրականացվել է աշխատանքների 90%֊ը»։ ...
20:36 18.12.2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...
20:28 18.12.2024
Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահՍոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը հայտարարել է, որ կուսակցությունը չի ճանաչելու Մայա Սանդուին որպես Մոլդովայի օրինական ընտրված նախագահ։ Ընդունված հայտարարության համաձայն՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը չի ճանաչում «եվրաինտեգրման, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի» արդյունքները, որն իշխանությունն իրավունք չուներ նշանակել նախագահական ընտրությունների նույն օրը։ «Անհնար է փրկել Մոլդովային մոտալուտ աղետից առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, առանց Մայա Սանդուի […] ...
20:20 18.12.2024
Սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել․ ՄախաչևUFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի մասին։ «Անկեղծ` սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել։ Չեմ սիրում ռևանշ մենամարտեր, բայց երբ երկրորդ անգամ եմ մենամարտում, բացարձակապես ամեն ինչ գիտեմ մրցակցիս մասին։ Ինձ համար որևէ անակնկալ չի լինելու։ Երբ գիտես մրցակցիդ ուժեղ ու թույլ կողմերը, հաղթելու ավելի […] ...
20:12 18.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 19-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Ա-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 11։00-15:00 Ջրաշեն 3 և 4 փողոցներ, 11։00-17:00 Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Պուշկինի փ. 50 շենք […] ...