Իրաքն ասել է, որ Սիրիան չպետք է ապաստան դառնա ահաբեկիչների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+1.09 oC

Իրաքն ասել է, որ Սիրիան չպետք է ապաստան դառնա ահաբեկիչների համար

09:00 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չի կարելի թույլ տալ, որ Սիրիան դառնա ապաստան կամ տարանցիկ կետ ահաբեկիչների համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրաքի մշտական ​​ներկայացուցիչ Աբբաս Քազեմ Օբեյդը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայում տիրող իրավիճակին նվիրված նիստում։

«Սիրիան չպետք է դառնա ահաբեկիչների ապաստարան կամ տարանցիկ կետ, մենք մերժում ենք սիրիական տարածքների բաժանումը։ Մենք կոչ ենք անում մշակել հստակ ճանապարհային քարտեզ՝ երաշխավորելու սիրիական բոլոր ուժերի արդյունավետ մասնակցությունը ճգնաժամի կարգավորման գործընթացում:

Մենք նաև կոչ ենք անում աջակցել սիրիացիներին և վերջ տալ երկրում քաղաքական պառակտմանը»,-մեջբերում է դիվանագետի խոսքը Իրաքյան լրատվական գործակալությունը:

Իրաքի և Սիրիայի միջև պետական ​​սահմանի երկարությունը 599 կմ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

21:08 18.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Աշոցք-Բավրա, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ […] ...

Օգնության են հասել փրկարարները

21:00 18.12.2024

Օգնության են հասել փրկարարները

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ղ․, ծնված […] ...

ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականը

20:52 18.12.2024

ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականը

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» […] ...

Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները

20:44 18.12.2024

Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրինք Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 600 մլն դրամ, իրականացվել է աշխատանքների 90%֊ը»։ ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

20:36 18.12.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահ

20:28 18.12.2024

Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահ

Սոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը հայտարարել է, որ կուսակցությունը չի ճանաչելու Մայա Սանդուին որպես Մոլդովայի օրինական ընտրված նախագահ։ Ընդունված հայտարարության համաձայն՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը չի ճանաչում «եվրաինտեգրման, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի» արդյունքները, որն իշխանությունն իրավունք չուներ նշանակել նախագահական ընտրությունների նույն օրը։ «Անհնար է փրկել Մոլդովային մոտալուտ աղետից առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, առանց Մայա Սանդուի […] ...

BACK_TO_TOP