Քննարկում՝ Ինժեներական ասոցացիայի ընկերությունների տնօրենների և հաշվապահների մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
-0.91 oC

Քննարկում՝ Ինժեներական ասոցացիայի ընկերությունների տնօրենների և հաշվապահների մասնակցությամբ

18:56 17.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինժեներական քաղաքում դեկտեմբերի 17-ին կայացել է քննարկում՝ օրերս ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների շուրջ, որը միտված է ստեղծելու բարենպաստ պայմաններ տեխնոլոգիական ընկերությունների գործունեության համար և աջակցելու ոլորտի շարունակական զարգացմանը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Քննարկմանը, որին մասնակցել են Ինժեներական ասոցացիայի ընկերությունների տնօրենները և հաշվապահները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը պարզաբանել է օրենքներում տեղ գտած մի շարք դրույթներ, մանրամասներ ներկայացրել դրանց կիրարկման վերաբերյալ։ Մեկ անգամ ևս ընդգծվել է, որ այս օրենքների ընդունումը նպատակ ունի վերանայելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի և գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսված պետական աջակցության գործիքակազմը, ինչպես նաև ընդլայնելու հարկային արտոնությունների շրջանակը՝ ապահովելով առավել նպաստավոր պայմաններ ոլորտի զարգացման և աճի համար։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցադրումներին, որոնք վերաբերել են աշխատանքային միգրանտներին ուղղված աջակցությանը, նոր աշխատակիցների ներգրավման համար տրամադրվող հարկային արտոնություններին, աշխատակիցների վերապատրաստման համար տրվող փոխհատուցմանը, եկամտային և շրջանառության հարկի մասով արտոնություններին և օրենքներում տեղ գտած մի շարք այլ կետերի, տրվել են հանգամանալից և սպառիչ պատասխաններ։

ԱԺ կողմից դեկտեմբերի 4-ի նիստում ընդունված նշյալ օրենքները ուժի մեջ կմտնեն և կսկսեն գործել արդեն 2025թ. հունվարի 1-ից։ 29 մլրդ ՀՀ դրամը արժեքով օրենքների ընդունումը շրջադարձային  փոփոխություններ է խոստանում տեխնոլոգիական ոլորտում»,-ասված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության մեջ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտեր»-ի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցուցակը

21:07 05.01.2025

«Ինտեր»-ի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցուցակը

Capology.com-ը ներկայացրել է Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերի» ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցանկը։ Ամենաբարձր վարձատրվող խաղացողը թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն է, որը մեկ մրցաշրջանի համար վաստակում է 16,6 միլիոն եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 14-րդ տեղը՝ տարեկան վաստակելով 4,8 միլիոն եվրո։ Լաուտարո Մարտինես՝ 16,6 միլիոն եվրո Նիկոլո Բարելա՝ 12 […] ...

Ավստրիայի նոր կանցլերը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ

20:36 05.01.2025

Ավստրիայի նոր կանցլերը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ

Ավստրիայի կառավարությունը կգլխավորի նոր կանցլերը կառավարության ներկայիս ղեկավար Կարլ Նեհամերի հրաժարականից հետո։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, նրա խոսքերը հեռարձակել է Austria Presse-Agentur-ը։ «Այն բանից հետո, երբ Կարլ Նեհամերը կլքի իր պաշտոնը, Ավստրիան նոր կանցլեր կունենա անցումային շրջանի ընթացքում, նա իր պարտականություններին կանցնի հաջորդ շաբաթ»,- ասել է պետության ղեկավարը։ Նախագահը […] ...

Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. Փրկարար ծառայություն

20:10 05.01.2025

Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. Փրկարար ծառայություն

Հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ […] ...

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը

19:43 05.01.2025

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը

Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ավելի քան 45,8 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 109 հազարը վիրավորվել է՝ անկլավում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս տվյալները հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 45805-ի, վիրավորվել է 109064 մարդ»,- ասվում է գերատեսչության ամփոփագրում։ […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

19:14 05.01.2025

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Լարսը բեռնատարների համար փակ է

19:04 05.01.2025

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...

BACK_TO_TOP