15:32 07.04.2018
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների շեմին Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին: Mediamax.am-ի հաղորդմամբ, Ալիևն ասել է, որ Ադրբեջանը բաց երկիր է:
«Մեր երկրում գործում են ժողովրդավարական բոլոր ինստիտուտները: Լիովին ապահովված է մամուլի ազատությունը: Ադրբեջանն ազատ համացանցով երկիր է, օգտատերերի թիվն աճում է և արդեն մոտենում է մոտ 80%-ին: Լիովին երաշխավորվում է հավաքների և քաղաքական գործունեության ազատությունը: Մենք՝ որպես զգալի փորձ ունեցող Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, պարտավորություններ ենք ստանձնել, այդ թվում՝ մեր հասարակության հետագա ժողովրդավարացման մասով: Կարծում եմ, որ մենք վստահորեն և հաջողությամբ ենք կատարում դրանք: Իհարկե, կան որոշ հարցեր, որոնք լրացուցիչ ջանքեր են պահանջում, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով, միջազգային փորձագետների և կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ այսօր ադրբեջանական բանակը դասվում է աշխարհի 50 ամենահագեցած և մարտունակ բանակների թվին:
«Մենք գործնականում ավարտել ենք վերազինման գործընթացը, մեր բանակը հագեցած է ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական ամենաժամանակակից, գերճշգրիտ, տեխնոլոգիական զենքերով: Մենք զենք ենք գնում ամենալավ արտադրողներից, և այդ սպառազինությունը մեզ թույլ է տալիս բավականաչափ վստահ զգալ մեզ: Բնականաբար, ուժեղ բանակ ստեղծելու համար միայն սպառազինությունը բավարար չէ, այդ իսկ պատճառով մեծ աշխատանք է տարվել բանակի մարտունակությունը բարձրացնելու և կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, ապա այն կլինի ավելի ընտրովի, ավելի կոնկրետ՝ համապատասխան խնդիրները լուծելու համար: Ադրբեջանում արտադրվում է ավելի քան 1000 անուն ռազմական արտադրանք, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և մի շարք ցուցանիշներով նվազեցնում է մեր կախվածությունը ներկրումից, ինչպես նաև ստեղծում է արտահանման մեծ ներուժ»,-նշել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևը խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին:
«Մեր անձնական կապերը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման ամենակարևոր գործոններից մեկն են: Մեր միջև առկա են շատ վստահելի հարաբերություններ: Մենք չունենք փակ թեմաներ: Երբ ծագում են մեր միջամտությունը պահանջող հարցեր, մենք անպայման հեռախոսազրույց ենք ունենում կամ հանդիպում և կարգավորում ենք խնդիրները, որոնք ծագել են մեր ենթականերից որևէ մեկի պատճառով: Սա մեր երկկողմ հարաբերությունների կարևորագույն գործոնն է, որը խաղացել և շարունակում է կարևոր դեր խաղալ միջպետական համագործակցության մեջ: Հիմնականում մեր անձնական, վստահելի հարաբերությունների և միմյանց համար մեր կարևորության ընդհանուր գիտակցման շնորհիվ մեզ հաջողվեց հասցնել այդ կապերը ռազմավարական գործընկերության մակարդակի»:
Բնականաբար, Իլհամ Ալիևը չէր կարող բաց թողնել հնարավորությունը՝ միջազգային մամուլի էջերում քննադատելու Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը:
«Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը չի ցանկանում փոխել ստատուս-քվոն: Խոսքով Երևանը հայտարարում է բանակցություններ վարելու իր ցանկության մասին, բայց գործնականում զբաղվում է իմիտացիայով: Եվ դա անում է, որպեսզի այս ամենն անընդհատ շարունակվի, և այս գործընթացն ավարտ չունենա, ինչն անընդունելի է թե՛ մեր և թե՛ միջազգային հանրության համար: Ուստի Հայաստանը պետք է անհապաղ կատարի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը, և անհրաժեշտ է սկսել ադրբեջանական տարածքների օկուպացիայի անհապաղ վերացումը»,-ասել է Ալիևը:
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:40 24.11.2024
Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...
00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...