ՀՀ վարչապետի որոշմամբ 2026 թ․ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել է կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
-0.91 oC

ՀՀ վարչապետի որոշմամբ 2026 թ․ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել է կոմիտե

13:54 17.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվել է կոմիտե։

Կոմիտեի աշխատանքներն առավել ներառական դարձնելու նպատակով նախատեսվում է համագործակցություն բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ։

Հասարակական կազմակերպությունները պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենան Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակում բնապահպանության ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման, ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում, տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գան մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով, ինչպես նաև՝ համագործակցեն տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իրենց գործունեության մեջ ներգրավելով նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների։

Կոմիտեի աշխատանքներին աջակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունները պետք է անդամակցության նամակ-հայտերը ներկայացնեն [email protected] էլեկտրոնային հասցեին նամակի միջոցով՝ գլխագրում նշելով «Կողմերի 17-րդ համաժողով»։

Հայտը պետք է ներառի՝

Անուն, ազգանուն,

Կազմակերպության անուն,

Եթե կազմակերպություն է, ղեկավար կազմի տվյալները և կազմակերպության անդամների թիվը,

Հեռախոսահամար,

Էլեկտրոնային հասցե,

Կազմակերպության/ անհատի վերջին երեք տարվա գործունեության համառոտ նկարագիր, մասնավորապես՝ կենսաբազմազանություն-կլիմա, կենսաբազմազանություն-մարդու իրավունքներ, կենսաբազմազանություն-հանրային առողջություն, կենսաբազմազանություն-հանրային իրազեկում և էկոկրթություն ոլորտներում,

Ինչ այլ հասարակական կազմակերպությունների / նախաձեռնությունների հետ է համագործակցում,

Իր կողմից իրականացված ծրագրերի շահառուների թիվը։

Կոմիտեի աշխատանքներին աջակցելու համար ընտրվելու է երեք հասարակական կազմակերպություն։

Նախապատվությունը կտրվի այն Հասարակական կազմակերպություններին, որոնք կներկայացնեն մի քանիի ՀԿ-ների կոալիցիա, դաշինք կամ խումբ։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 19-ն է։

Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել 011818555/5172 հեռախոսահամարով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրիայի նոր կանցլերը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ

20:36 05.01.2025

Ավստրիայի նոր կանցլերը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ

Ավստրիայի կառավարությունը կգլխավորի նոր կանցլերը կառավարության ներկայիս ղեկավար Կարլ Նեհամերի հրաժարականից հետո։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, նրա խոսքերը հեռարձակել է Austria Presse-Agentur-ը։ «Այն բանից հետո, երբ Կարլ Նեհամերը կլքի իր պաշտոնը, Ավստրիան նոր կանցլեր կունենա անցումային շրջանի ընթացքում, նա իր պարտականություններին կանցնի հաջորդ շաբաթ»,- ասել է պետության ղեկավարը։ Նախագահը […] ...

Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. Փրկարար ծառայություն

20:10 05.01.2025

Ժամը 19։00-ի դրությամբ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան. Փրկարար ծառայություն

Հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ […] ...

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը

19:43 05.01.2025

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը

Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով ավելի քան 45,8 հազար պաղեստինցի է զոհվել, ավելի քան 109 հազարը վիրավորվել է՝ անկլավում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս տվյալները հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 45805-ի, վիրավորվել է 109064 մարդ»,- ասվում է գերատեսչության ամփոփագրում։ […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

19:14 05.01.2025

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Լարսը բեռնատարների համար փակ է

19:04 05.01.2025

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...

Մախաչևը խոսել է Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին

18:36 05.01.2025

Մախաչևը խոսել է Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին

UFC-ի խառը մենամարտերի թեթև քաշային կարգի (70 կգ) գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգաման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ առաջիկա մենամարտի մասին։ «Մեր պայքարը հիանալի կլինի երկրպագուների համար, քանի որ մրցակիցս լավ է զարգացած բոլոր առումներով: Արմանը լավ է հարվածում, ըմբշամարտում և պայքարում: ​Խոստովանում եմ, որ սիրում եմ ռևանշ-մենամարտեր անցկացնել, քանի որ […] ...

BACK_TO_TOP