19:14 16.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին:
Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները:
Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` մարդու իրավունքների կրթության տեսանկյունից:
«Մարդու իրավունքների կրթությունը ոչ թե տարբեր տերմինների, այլ ապրելակերպի և արժեքների մասին է: Դրա մասին գիտելիքները պետք է լինեն համընդհանուր, քանի որ այն ամենը, ինչ գործնականում սահմանում է իրավունքը, վերաբերում է մարդուն, իսկ մարդը բարձրագույն արժեք է, ում արժանապատվությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն», – ասել է Պաշտպանը:
Հանդիպման ընթացքում երիտասարդները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերների վերաբերյալ:
Դեկտեմբերի 14-ին և 15-ին անցկացված դասընթացին որպես բանախոս հանդես են եկել միջազգային իրավունքի ոլորտի մասնագետներ և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Մերի Մամիկոնյանը: Նրանք երիտասարդներին ներկայացրել են փախստականների, կանանց և երեխաների իրավունքները, անդրադարձել խոսքի ազատությանն ու ատելության խոսքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի մեխանիզմներին, Հայաստանում և աշխարհում օմբուդսմանական հաստատությունների գործունեությանը:
Երկօրյա դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) համագործակցությամբ և կրել է «Մարդու իրավունքների միջազգային իրավունք» խորագիրը:
00:00 17.12.2024
Financial Times. Ամբողջ աշխարհում դեպրեսիվ խանգարումների աճը համաճարակային չափերի է հասնումԱմբողջ աշխարհում դեպրեսիվ խանգարումների աճը համաճարակային չափերի է հասնում՝ վտանգ ներկայացնելով աշխատաշուկայի համար: Այսպիսի գնահատական է տվել Financial Times թերթը։ «Խնդիրի մասշտաբները, հատկապես երիտասարդների շրջանում, շատ մտահոգիչ են, մեզ հարցնում են, թե արդյոք հոգեկան խնդիրների աճ ենք տեսնում միայն այն պատճառով, որ մարդիկ ավելի պատրաստակամ են խոսել դրանց մասին, բայց աճն այնքան մեծ է, որ […] ...
23:57 16.12.2024
Հնդկաստանի ոսկու ներկրումը նոյեմբերին հասել է ռեկորդային 14,9 միլիարդ դոլարիՀնդկաստանը 2024 թվականի նոյեմբերին ներմուծել է 14,86 միլիարդ դոլար արժողությամբ ոսկի՝ համաձայն երկրի Առևտրի և արդյունաբերության նախարարության նյութերի։ Սա չորս անգամ ավելի է, քան անցյալ տարվա նոյեմբերին, երկու անգամ ավելի, քան այս տարվա հոկտեմբերին, և ընդհանուր առմամբ պատմական ռեկորդ է։ Ավելի վաղ Համաշխարհային ոսկու խորհրդի վերլուծաբան Կավիտա Չակոն նշել էր, որ Դիվալիի տոնակատարությունների ժամանակ ոսկյա […] ...
23:54 16.12.2024
Ջուդ Բելինգեմը 72 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնելԻսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Լա Լիգայի 6 խաղում անընդմեջ գոլ խփելու շնորհիվ կրկնել է Լա Լիգայում 72 տարվա վաղեմության ռեկորդ, հաղորդում է Mister Chip-ը սոցիալական ցանցերում։ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոկե Օլսենից հետո Բելինգեմը միակ խաղացողն է, որը, չլինելով հարձակվող, կարողանում է այդպիսի ցուցանիշ գրանցել։ Լա Լիգայի նախորդ […] ...
23:51 16.12.2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՍիրիանԱՄՆ վարչակազմը խորհուրդ է տվել ամերիկացիներին լքել Սիրիայի տարածքը՝ անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով, հայտնում է Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը։ «Սիրիայում անվտանգության իրավիճակը մնում է անկայուն և անկանխատեսելի՝ կապված զինված հակամարտությունների և ահաբեկչության հետ ամբողջ երկրում: ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է լքեն Սիրիան»,- ասվում է հայտարարության մեջ: Ամերիկացիներին, ովքեր չեն կարող լքել Սիրիան, խորհուրդ է տրվում […] ...
23:48 16.12.2024
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 17-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասը և Եղվարդի խճուղին: Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 3, 8, 11/2 շենքեր, Նորագավիթ թաղամաս, «Նոր Ուղի» […] ...
23:45 16.12.2024
Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 4-6 շաբաթՍլովակիայի չեմպիոն «Սլովանի» և Հայաստանի հավաքականի 31-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ, հայտնել է Բրատիսլավայի թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն ասուլիսում։ Տիգրան Բարսեղյանը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում և փոխարինվել էր 35-րդ րոպեին։ «Սլովանը» պարտվել էր 1:3 հաշվով։ Ընթացիկ մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ […] ...