17:26 16.12.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։
Ձյան առատ տեղումները, ձնաբուքը և մերկասառույցը հաճախակի խոչընդոտներ են առաջացնում՝ փակելով կամ դժվարանցանելի դարձնելով միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները:
Փրկարարները, համագործակցելով շահագրգիռ այլ ծառայությունների հետ, շուրջօրյա հերթապահություն և շրջայցեր են իրականացնում՝ արգելափակման մեջ հայտնված մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ավտոճանապարհների առավել վտանգավոր և դժվարամատչելի հատվածներում նախապես ծավալված առաջնային օգնության հենակետերում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին՝ տրամադրելով սնունդ և տաքանալու պարագաներ:
Դեկտեմբերի 7-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավտոճանապարհների խնդրահարույց հատվածներում, եղանակային գործոններով պայմանավորված, արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 51 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 168 տրանսպորտային միջոց, 326 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Առավել մեծ թվով ավտոմեքենաներ արգելափակվել են Արագածոտնի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ավտոճանապարհներին․ մասնավորապես՝ Արագածոտնի մարզում՝ 105, Սյունիքի մարզում՝ 29, Վայոց ձորի մարզում՝ 15 տրանսպորտային միջոցներ։ Փրկարարները բոլոր վարորդներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ միաժամանակ անվտանգ տարածք տեղափոխելով ուղևորներին:
Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
23:22 16.12.2024
Ռազմական ոլորտում ի՞նչ նոր առաջարկ ունի Ֆրանսիան Հայաստանին. մեկնաբանություններ ՖրանսիայիցՀայաստանն ու Ֆրանսիան շարունակում են բարձր մակարդակի շփումներն ու փոխգործակցությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարն է մեկնել Փարիզ: Այս այցին նախորդել էր մեր երկրում Ֆրանսիայի դեպանի հետ հանդիպումը, ինչպես նաև Երևանի ու Փարիզի միջև ռազմավարական խորհրդակցությունների անցկացումը: Ի՞նչ է սա նշանակում ու որքանո՞վ կարող է Ֆրանսիան ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցությունների վրա: Այս […] ...
23:17 16.12.2024
Մենք լիովին գիտակցում ենք այս հարցի զգայունությունը․ ՖԻՖԱ-ն պատասխանել է Ուկրաինայի բողոքինՈւկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան (UAF) օրեր առաջ բողոք էր ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ), քանի որ աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպայի որակավորման գոտու վիճակահանության հեռարձակման ժամանակ ցուցադրված քարտեզում Ղրիմը ներկայացվել էր Ռուսաստանի տարածքում: ՖԻՖԱ-ն պատասխանել է Ուկրաինայի բողոքին: «Քննարկվող ինֆոգրաֆիկական քարտեզը մշակվել է երրորդ կողմի` արտաքին ծառայություններ մատուցողի կողմից: Խնդիրը […] ...
23:12 16.12.2024
ԱՄՆ-ի դպրոցում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվելՎիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են իրավապահները։ Հարձակման մեջ կասկածվողը նույնպես սպանվածների թվում է, ասել է Մեդիսոնի ոստիկանապետ Շոն Բարնսը։ Ինչպես հաղորդում է CNN-ը, ոստիկանությունը ներկայումս ձեռնպահ է մնում մեկնաբանություններից՝ զոհերը ուսանողներ են, թե ուսուցիչներ։ ...
23:04 16.12.2024
Թրամփը կարծում է, որ Սիրիայում ընդդիմության իշխանության գալու հետևում կանգնած է ԹուրքիանԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կարծիք է հայտնել, որ Անկարայի գործողությունները հանգեցրել են նրան, որ սիրիական զինված ընդդիմությունը գրավել է իշխանությունը Դամասկոսում։ «Ես գիտեմ, որ դա Թուրքիան է: Այդ մարդիկ, ովքեր գործում էին այնտեղ, վերահսկվում էին Թուրքիայի կողմից: Սա նորմալ է, սա պայքարի մեկ այլ միջոց է»,- մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները Թրամփի խոսքերը։ Ըստ […] ...
22:56 16.12.2024
«Սաութհեմփթոնը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինԱնգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սաութհեմփթոնը» 16-րդ տուրում «Տոտենհեմից» 0-5 հաշվով պարտություն կրելուց հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ռասել Մարտինին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ակումբը ժամանակավորապես կգլխավորի երիտասարդական թիմի մարզիչ Սայմոն Ռասքը։ 38-ամյա Մարտինը «Սաութհեմփթոնը» մարզում էր 2023 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 73 խաղում տարել է 34 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, կրել 26 […] ...
22:48 16.12.2024
Հութիները գերձայնային հրթիռով հարվածել են Թել Ավիվի մոտ գտնվող թիրախինԵմենի՝ «Անսար Ալլահ» շարժման հութիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Թել Ավիվի տարածքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռով՝ գրոհելով իսրայելական ռազմական օբյեկտը օկուպացված Յաֆֆայի շրջանում: Գործողությունը հասել է իր նպատակներին»,- […] ...