Հունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է. քննարկվել են համագործակցության ուղիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
-0.91 oC

Հունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է. քննարկվել են համագործակցության ուղիները

16:44 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում:

«Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ վստահություն հայտնելով, որ նախարարի այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրագործմանը:

Հունաստանի մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ առաջին այցը Հայաստան կլինի առավելագույնս արդյունավետ երկու պետությունների մշակութային փոխառնչությունների համատեքստում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ Սալոնիկի տոնավաճառին Հայաստանի մասնակցության հնարավորությունը, հայ և հույն կինոգործիչների՝ երկու երկրների կինոփառատոներին մասնակցությունը և այլն: Նախարարները, մասնավորապես, կարևորել են միջթանգարանային համագործակցության կայացումը երկու պետությունների համար՝ քննարկելով ինչպես Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցության հաստատումն ու հելլենիստական ​​մշակույթին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը, այնպես էլ Հայաստանում Հին Հունաստանի վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը:

Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման, մշակույթի օրերի կազմակերպման, մշակույթի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես ֆիլմերի համատեղ արտադրության, կինոփառատոների անցկացման, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտերի պատրաստման բնագավառում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հունաստանի մշակույթի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսիկն այս պահին լավագույն բռնցքամարտիկն է ծանր քաշային կարգում, բայց ես երկրպագելու եմ Ֆյուրիին․ Թայսոն

22:34 16.12.2024

Ուսիկն այս պահին լավագույն բռնցքամարտիկն է ծանր քաշային կարգում, բայց ես երկրպագելու եմ Ֆյուրիին․ Թայսոն

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը նշել է, թե ում է երկրպագելու Ալեքսանդր Ուսիկ – Թայսոն Ֆյուրի մենամարտում։ «Ուսիկն այս պահին լավագույն բռնցքամարտիկն է ծանր քաշային կարգում, բայց ես երկրպագելու եմ Ֆյուրիին և հուսով եմ` նա կհաղթի։ Ես նրա երկրպագուն եմ։ Ֆյուրիի հայրը որդուն անվանակոչել է իմ պատվին, իսկ […] ...

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիին չի հրավիրել իր երդմնակալությանը

22:28 16.12.2024

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիին չի հրավիրել իր երդմնակալությանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալության հրավեր չի ուղարկել Վլադիմիր Զելենսկիին և դեռ չի կարող ասել, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմասնակցի արարողությանը։ Այս մասին ամերիկացի հաջորդ առաջնորդը հայտարարել է Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսում։ «Ոչ»,- պատասխանել է ամերիկյան վարչակազմի ապագա ղեկավարը այն հարցին, թե արդյոք Զելենսկին հրավիրե՞լ […] ...

Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

22:22 16.12.2024

Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ […] ...

Պոգբան համաձայնել է կարիերան շարունակել Բրազիլիայում

22:17 16.12.2024

Պոգբան համաձայնել է կարիերան շարունակել Բրազիլիայում

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է կարիերան շարունակել Բրազիլիայում։ BolaVip-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Կորինտիանս»։ Սան Պաուլու քաղաքը ներկայացնող ակումբը ֆինանսական միջոցներ է հայթհայթում` Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար։ Այժմ «Կորինտիանսը» հովանավոր է փնտրում, որը կարողանա ամբողջությամբ վճարի 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Հիշեցնենք, որ Պոգբան նոյեմբերի 30-ին դարձել է ազատ […] ...

Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունը

22:12 16.12.2024

Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունը

Մյունխենի երկրամասի գերագույն դատարանը ընդունել է դատախազության դիմումը ու դատական քննություն է նշանակել Գերմանիայի Բունդեսթագի ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու նախկին պատգամավորների դեմ հարուցված քրեական գործով: Քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հայտնվելու: Թեմայի շուրջ  «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Բունդեսթագի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու […] ...

Բողոքի ակցիան վերսկսվել է Թբիլիսիի գլխավոր Ամանորյա եղևնու մոտ

22:04 16.12.2024

Բողոքի ակցիան վերսկսվել է Թբիլիսիի գլխավոր Ամանորյա եղևնու մոտ

Նոյեմբերի 28-ից Թբիլիսիի կենտրոնում կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցը վերսկսվել է այսօր խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքապետարանը վառել է երկրի գլխավոր Ամանորյա եղևնու լույսերը։ Ռուսթավելի պողոտայում հավաքվել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք մտադիր են շարունակել իրենց բողոքը այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց հիմնական պահանջը։ Երկուշաբթի ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP