15:29 16.12.2024
Թուրքիան խստորեն դատապարտում է Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման Իսրայելի որոշումը՝ ասելով, որ դա խաթարում է Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք 1967 թվականից ի վեր գրավված Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման Իսրայելի որոշումը: Այս որոշումը նախանշում է օկուպացիայի միջոցով իր սահմանները ընդլայնելու Իսրայելի նպատակը։ Իսրայելի գործողությունները լրջորեն խաթարում են Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը և էլ ավելի մեծացնում լարվածությունը տարածաշրջանում», – ասվում է նախարարության կայքում տեղադրված տեքստում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի գործողություններին ի պատասխան և «ապահովել Բենիամին Նեթանյահուի կառավարության անօրինական քայլերի դադարեցումը»։
22:12 16.12.2024
Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունըՄյունխենի երկրամասի գերագույն դատարանը ընդունել է դատախազության դիմումը ու դատական քննություն է նշանակել Գերմանիայի Բունդեսթագի ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու նախկին պատգամավորների դեմ հարուցված քրեական գործով: Քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հայտնվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Բունդեսթագի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու […] ...
22:04 16.12.2024
Բողոքի ակցիան վերսկսվել է Թբիլիսիի գլխավոր Ամանորյա եղևնու մոտՆոյեմբերի 28-ից Թբիլիսիի կենտրոնում կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցը վերսկսվել է այսօր խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքապետարանը վառել է երկրի գլխավոր Ամանորյա եղևնու լույսերը։ Ռուսթավելի պողոտայում հավաքվել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք մտադիր են շարունակել իրենց բողոքը այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց հիմնական պահանջը։ Երկուշաբթի ավելի վաղ […] ...
21:50 16.12.2024
Տարաբնույթ միջոցառումներ` Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու համարՀայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու, հանրահռչակելու համար այս տարի Հայաստանի 5 մարզի 104 դպրոցում կազմակերպվել են «Մշակութային բազմազանություն» ընդհանուր խորագիրը կրող տարաբնույթ միջոցառումներ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դրանք լավ հնարավորություն են ստեղծել ծանոթանալու ոչ միայն ազգային փոքրամասնությունների պատմությանը, խոհանոցին, այլև առկա խնդիրներին: Մանրամանսները՝ տեսանյութում։ ...
21:43 16.12.2024
Հարավկորեացի թենիսիստը ժամկետային զինծառայության պատճառով ստիպված է դադարեցնել կարիերանՀարավկորեացի թենիսիստ Կվոն Սոն Վուն (350-րդ ռակետ) ստիպված է դադարեցնել կարիերան։ 2025 թ. հունվարին 27-ամյա նա մեկնելու է ժամկետային զինծառայության։ Հարավային Կորեայում այն պարտադիր է 18-28 տարեկան տղամարդկանց համար։ «Մարզական կարիերաս դադարեցնում եմ երկու տարով, բայց կվերադառնամ լավագույն մարզավիճակում։ Շատերն ասում են, թե 30 տարեկանում բարդ կլինի ամեն ինչ սկսել նորից, բայց ինձ համար 30-ը […] ...
21:38 16.12.2024
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելությունՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն: ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ․ «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ […] ...