NYT. Թրամփը երբեք Ուկրաինային ԱՄՆ անվտանգության երաշխիքներ չի տրամադրի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
0.09 oC

NYT. Թրամփը երբեք Ուկրաինային ԱՄՆ անվտանգության երաշխիքներ չի տրամադրի

13:55 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի բավարարի Ուկրաինայի պահանջները ԱՄՆ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք նա առաջադրում է ՆԱՏՕ հրավիրելու նախկին խնդրանքների փոխարեն։ Այս մասին գրում է The New York Times թերթը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Թրամփը ձգտում է ոչ միայն ավարտել պատերազմը՝ առանց որևէ պատասխանատվություն ստանձնելու Ուկրաինայի պաշտպանության համար, այլ նաև նվազեցնել ԱՄՆ-ի պարտավորությունները՝ ապահովելու ամբողջ Եվրոպայի անվտանգությունը», ուստի նա «դժվար թե նման համաձայնագիր ստորագրի»»:

Ի վերջո, Կիևի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք «կմնա Վլադիմիր Զելենսկու անկատար հույսը», նշում է հրատարակությունը։

Նա գնահատում է, որ Թրամփի օրոք ԱՄՆ զինված ուժերը կուղղեն իրենց ուշադրությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

22:22 16.12.2024

Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ […] ...

Պոգբան համաձայնել է կարիերան շարունակել Բրազիլիայում

22:17 16.12.2024

Պոգբան համաձայնել է կարիերան շարունակել Բրազիլիայում

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է կարիերան շարունակել Բրազիլիայում։ BolaVip-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Կորինտիանս»։ Սան Պաուլու քաղաքը ներկայացնող ակումբը ֆինանսական միջոցներ է հայթհայթում` Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար։ Այժմ «Կորինտիանսը» հովանավոր է փնտրում, որը կարողանա ամբողջությամբ վճարի 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Հիշեցնենք, որ Պոգբան նոյեմբերի 30-ին դարձել է ազատ […] ...

Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունը

22:12 16.12.2024

Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունը

Մյունխենի երկրամասի գերագույն դատարանը ընդունել է դատախազության դիմումը ու դատական քննություն է նշանակել Գերմանիայի Բունդեսթագի ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու նախկին պատգամավորների դեմ հարուցված քրեական գործով: Քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հայտնվելու: Թեմայի շուրջ  «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Բունդեսթագի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու […] ...

Բողոքի ակցիան վերսկսվել է Թբիլիսիի գլխավոր Ամանորյա եղևնու մոտ

22:04 16.12.2024

Բողոքի ակցիան վերսկսվել է Թբիլիսիի գլխավոր Ամանորյա եղևնու մոտ

Նոյեմբերի 28-ից Թբիլիսիի կենտրոնում կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցը վերսկսվել է այսօր խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքապետարանը վառել է երկրի գլխավոր Ամանորյա եղևնու լույսերը։ Ռուսթավելի պողոտայում հավաքվել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք մտադիր են շարունակել իրենց բողոքը այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց հիմնական պահանջը։ Երկուշաբթի ավելի վաղ […] ...

SHANTNEWS

22:00 16.12.2024

SHANTNEWS

Տարաբնույթ միջոցառումներ` Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու համար

21:50 16.12.2024

Տարաբնույթ միջոցառումներ` Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու համար

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու, հանրահռչակելու համար այս տարի Հայաստանի 5 մարզի 104 դպրոցում կազմակերպվել են «Մշակութային բազմազանություն» ընդհանուր խորագիրը կրող տարաբնույթ միջոցառումներ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դրանք լավ հնարավորություն են ստեղծել ծանոթանալու ոչ միայն ազգային փոքրամասնությունների պատմությանը, խոհանոցին, այլև առկա խնդիրներին: Մանրամանսները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP