13:49 16.12.2024
Լիտվան կարծում է, որ Եվրամիությունը կարող է ֆինանսավորել Վրաստանում քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Բալթյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։
«Մենք պետք է տեղեկացնենք Սաքարթվելոյի քաղաքացիական հասարակությանը (Վիլնյուսը պաշտոնապես օգտագործում է այս անվանումը Վրաստանի համար 2018 թվականից) նրան աջակցելու մեր հաստատակամ մտադրության մասին», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, նախարարը կարծում է, որ ԵՄ-ն պետք է վերանայի իր դիրքորոշումը պաշտոնական իշխանությունների հետ շփումների վերաբերյալ։
«Սաքարթվելոյի իշխանությունների հետ ինստիտուցիոնալ բանակցությունները պետք է դադարեցվեն, և այդ կառույցներին տրամադրվող ֆինանսական օգնությունը պետք է դադարեցվի»,- ասել է նա։
22:22 16.12.2024
Հարմարավետ ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 380 փոքրիկների համար. Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզներըԵրևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող մանկապարտեզներից ևս երկուսը հանձնվեց շահագործման: Նախակրթարաններում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևանի թիվ 135 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է 6 խմբով: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում շուրջ 180 երեխա: Երևանի թիվ […] ...
22:17 16.12.2024
Պոգբան համաձայնել է կարիերան շարունակել ԲրազիլիայումԹուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է կարիերան շարունակել Բրազիլիայում։ BolaVip-ը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Կորինտիանս»։ Սան Պաուլու քաղաքը ներկայացնող ակումբը ֆինանսական միջոցներ է հայթհայթում` Պոգբայի հետ պայմանագիր կնքելու համար։ Այժմ «Կորինտիանսը» հովանավոր է փնտրում, որը կարողանա ամբողջությամբ վճարի 31-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Հիշեցնենք, որ Պոգբան նոյեմբերի 30-ին դարձել է ազատ […] ...
22:12 16.12.2024
Ալիևի վարչակազմը կաշառել է Արցախի դեմ աշխատած Բունդեսթագի պատգամավորներին․ սկսվում է գործի դատաքննությունըՄյունխենի երկրամասի գերագույն դատարանը ընդունել է դատախազության դիմումը ու դատական քննություն է նշանակել Գերմանիայի Բունդեսթագի ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու նախկին պատգամավորների դեմ հարուցված քրեական գործով: Քաղաքական գործիչները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հայտնվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Բունդեսթագի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու […] ...
22:04 16.12.2024
Բողոքի ակցիան վերսկսվել է Թբիլիսիի գլխավոր Ամանորյա եղևնու մոտՆոյեմբերի 28-ից Թբիլիսիի կենտրոնում կառավարության քաղաքականության դեմ բողոքի ցույցը վերսկսվել է այսօր խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքապետարանը վառել է երկրի գլխավոր Ամանորյա եղևնու լույսերը։ Ռուսթավելի պողոտայում հավաքվել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք մտադիր են շարունակել իրենց բողոքը այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն կատարել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց հիմնական պահանջը։ Երկուշաբթի ավելի վաղ […] ...
21:50 16.12.2024
Տարաբնույթ միջոցառումներ` Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու համարՀայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին պատմելու, հանրահռչակելու համար այս տարի Հայաստանի 5 մարզի 104 դպրոցում կազմակերպվել են «Մշակութային բազմազանություն» ընդհանուր խորագիրը կրող տարաբնույթ միջոցառումներ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Դրանք լավ հնարավորություն են ստեղծել ծանոթանալու ոչ միայն ազգային փոքրամասնությունների պատմությանը, խոհանոցին, այլև առկա խնդիրներին: Մանրամանսները՝ տեսանյութում։ ...