09:30 16.12.2024
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ Վաշինգտոնի և Սիրիայի նոր իշխանությունների միջև»,- նշել է նախարարը։
Բացի այդ, Ֆիդանը ասել է, որ Անկարան «ամենաբարձր մակարդակով համակարգում է գործողությունները Սիրիայում իրավիճակի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ»։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, որից հետո կառավարական ստորաբաժանումները լքել են քաղաքը։
Բաշար ալ-Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը՝ ցուցումներ տալով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու համար։
08:21 25.04.2025
Յամալը չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն․ ԿապելոԻտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը չի հասնելու պատմության լավագույն ֆուտբոլիստների խաղամակարդակին, հաղորդում է As-ը: «Յամալն աստղ է, բայց հանճար չէ: Նա չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն: Նրանց պես ֆուտբոլիստները ծնվում են 20 տարին մեկ: Այնպես որ ևս 20 տարի պետք է […] ...
08:15 25.04.2025
Թրամփ. ԱՄՆ-Իրան գործարքը կփրկի շատ մարդկանց կյանքերԹեհրանի միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները լավ են ընթանում, և համաձայնության հասնելը կփրկի բազմաթիվ կյանքեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք շատ լուրջ հանդիպումներ ենք ունենում»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ իր հանդիպման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ […] ...
08:05 25.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 25.04.2025
Անգլիայում մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել և դադարեցրել հանդիպումըԱնգլիական սիրողական «Օլդ Մելթոն» և «Մոլթ Շավել» թիմերի միջև խաղը դադարեցվել է արտառոց պատճառով: Մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Յորք քաղաքում: Խաղի ընդմիջման ժամանակ անհայտ անձը ներխուժել է մրցավարի հանդերձարան և արտաթորել նրա մարզակոշիկներից մեկի մեջ: Հայտնաբերելով դա՝ մրցավարը դադարեցրել է հանդիպումը: Ենթադրվում է, որ […] ...
00:30 25.04.2025
Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի ՓելոսիԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մեծ պատիվ ունեցա 2022-ին թվականին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին»,-գրել է նա: Փելոսին […] ...
00:18 25.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...