Բունդեսթագը կքվեարկի Օլաֆ Շոլցին վստահություն հայտնելու հարցի շուրջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 12 2024
  • $
    393.82
  • RUBLE
    3.78
  • 413.08
WEATHER
-0.91 oC

Բունդեսթագը կքվեարկի Օլաֆ Շոլցին վստահություն հայտնելու հարցի շուրջ

09:15 16.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բունդեսթագը (Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան) արտահերթ նիստում քննարկում և քվեարկություն կանցկացնի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին վստահության հարցի շուրջ։ Կառավարության ղեկավարը խորհրդարանում հանդես կգա 25 րոպեանոց ելույթով, որին կհաջորդի մոտավորապես երկու ժամ միջխմբակցական բանավեճ: Այնուհետև տեղի կունենա անվանական քվեարկություն:

Շոլցը, համաձայն սահմանադրության 68-րդ հոդվածի, դեկտեմբերի 11-ին գրավոր հարցում է ուղարկել խորհրդարան՝ վստահության քվե ստանալու համար: Նրա՝ Բունդեսթագ ժամանելու, բանավեճի և քվեարկության միջև պետք է լինի առնվազն 48 ժամ՝ խորհրդարանականներին որոշում կայացնելու համար բավարար ժամանակ տալու համար:

Սպասվում է, որ խորհրդարանում կանցլերը մանրամասն կներկայացնի իր խնդրանքի հիմնավորումը և կնշի այն հետագա ուղին, որը երկիրը պետք է անցնի ներկա ներքաղաքական պայմաններում:

Եթե ​​պատգամավորները հրաժարվեն վստահել Շոլցին, և, ինչպես նշում են վերլուծաբանները, հաշվի առնելով Բունդեսթագում ուժերի հավասարակշռությունը, ապա, ըստ օրենքի, 21 օրվա ընթացքում Գերմանիայի նախագահը՝ կանցլերի առաջարկով, պարտավորվելու է ցրել խորհրդարանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

19:35 16.12.2024

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն։ Փոփոխություն կկատարվի  Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ)  դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով: Փոփոխություն կկատարվի նաև Դավիթ Բեկի-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Դավիթ Բեկի փողոցում (Էրեբունի վարչական շրջանից եկող ուղղությամբ)  հետադարձը […] ...

Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնում

19:26 16.12.2024

Բժանիան չի առաջադրվի Աբխազիայի նախագահի պաշտոնում

Աբխազիայի նախկին նախագահ Բժանիան չի առաջադրի իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում 2025 թվականի փետրվարի 15-ին կայանալիք ընտրություններում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության նախագահի աշխատակազմի աղբյուրը։ «Ասլան Բժանիան որոշել է չառաջադրվել Աբխազիայի նախագահի պաշտոնի համար, բայց նրա թիմը կգնա ընտրությունների: Ամենայն հավանականությամբ, թեկնածուն կլինի նախագահի ներկայիս գործող պաշտոնակատարը՝ Բադրա Գունբան»,- ասել է գործակալության աղբյուրը։ Աբխազիայում քաղաքական […] ...

Հաստատվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը

19:20 16.12.2024

Հաստատվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2025 թ. հանդիպումը կայանալու է Իտալիայի Ուդինե քաղաքում։ Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստում որոշվել է, որ հանդիպումն ընդունելու է Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Ուդինեզե» ակումբի «Ֆրիուլի» ստադիոնը։ Այն տեղավորում է 25144 հանդիսական։ Խաղը կկայանա օգոստոսի 13-ին։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսի գործող դափնեկիրը Մադրիդի «Ռեալն» է։ ...

Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում

19:14 16.12.2024

Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին: Միջոցառման նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը, կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերն ու գործունեության ուղղությունները: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում` […] ...

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Լարիսա Դոլինայի դեմ

19:08 16.12.2024

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Լարիսա Դոլինայի դեմ

Եվրամիության խորհուրդը երկուշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինայի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթղթում նշվում է, որ Դոլինան «հաճախ աջակցել է Ռուսաստանի գործողություններին, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»: Նշվում է նաև, որ Դոլինան համերգներ է կազմակերպել Դոնբասում։ SHOT Telegram ալիքն էլ գրում է, որ Լարիսա Դոլինան […] ...

«Բետիսը» 10 ֆուտբոլիստով արտագնա խաղում պարտության է մատնել «Վիլյառեալին»

19:03 16.12.2024

«Բետիսը» 10 ֆուտբոլիստով արտագնա խաղում պարտության է մատնել «Վիլյառեալին»

Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բետիսն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»։ Հյուրերը 34-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է արգենտինացի Չիմի Ավիլյան։ «Բետիսը» 24 միավորով 9-րդն է, «Վիլյառեալը» 26 միավորով 6-րդ տեղում է։   ...

BACK_TO_TOP