12:33 15.12.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը՝ նախարարության կառույցներում․
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ում
ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի՝ Բնապահպանական ԾԻԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի շրջանակներում 2024 թ․ դեկետմբերի 9-ից 13-ը իրականացվել է վերապատրաստման հնգօրյա դասընթաց Երևան համայնքում Էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) գործարկման թեմայով:
Դասընթացի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների ներկայացուցիչները տարբեր վարչական շրջաններից ծանոթացան EMIS համակարգին, համակարգում գրանցման և դրա գործարկման ընթացակարգերին: Մասնակիցներին ներկայացվեց նաև գազի, էլեկտրաէներգիայի և ջրի ամսական տվյալները համակարգ ներմուծելու գործընթացը՝ ընդգծելով ընձեռվող հնարավորությունները սպառման ցուցանիշները վերլուծելու և գնահատելու, ինչպես նաև սպառումը ավելի արդյունավետ դարձնելու, ավելի կայուն կառավարում իրականացնելու համատեքստում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում
Արթիկի օդերևութաբանական կայանը դեկտեմբերի 5-ին հյուրընկալել էր Շիրակի մարզի Անուշավանի միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան օդերևութաբանական պարամետրերի դիտարկման, գրանցման, ինչպես նաև տեղեկատվության հաղորդման կարգին։
National park ”Sevan”
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ -ի Այցելուների կենտրոնն աշխատանքային շաբաթվա ընթացքում հյուրընկալել էր Ա.Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտներին, ովքեր ծանոթացան ազգային պարկի արգելոցների և
արգելավայրերի հետ, ինչպես նաև ուսումնասիրեցին Սևանա լճի
էկոհամակարգը և ազգային պարկի տարածքում առկա բուսական և կենդանական աշխարհը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց-ում
Էկոկրթական ծրագրերի շրջանակներում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան էին այցելել Վեդու թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
Աշակերտներին ներկայացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» պատմությունը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերն իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով:
Arloopa հավելվածի միջոցով նկարվեցին ընձառյուծի հետ:
Դիտեցին ֆոտոթակարդների կողմից նկարահանված լավագույն կադրերը:
Արգելոցապարկային Համալիրում
ՊՈԱԿ-ի գիտության բաժնի աշխատակիցները Ձորաղբյուրի միջն. դպրոցի աշակերտների հետ իրականացրել են միջոցառում-քննարկում «Մեր շրջակայքն առանց թափոնների» թեմայով: Միջոցառման շրջանակում քննարկվել են թափոնների դերն աշխարհում, դրանց արդյունավետ կառավարման, վերամշակման անհրաժեշտության խնդրի և լուծման ուղիների վերաբերյալ հարցերը:
Միջոցառմանն աշակերտները փորձեցին թափոնները վերաիմաստավորել` իրենց գաղափարներով:
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում ստեղծվել են ամանորյա նկարահանման նոր տաղավարներ` ըստ Կազմակերպությունում գործող ծառայությունների:
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում
Էկոլոգիական գիտելիքների ամրապնդման, հայրենի բնության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ հոգատարություն և պատասխանատվություն սերմանելու նպատակով Գյումրի քաղաքի մի շարք դպրոցներում անցկացվել են էկոկրթկան դասընթացներ»»,-ասված է հաղորդագրության մեջ։
16:40 15.12.2024
Լոնդոնում հրաձգության հետևանքով երեք մարդ է տուժելԼոնդոնի Gifford Road փողոցում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է։ Մանրամասները հայտնել է Sky News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ի երեկոյան։ Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են 30-ամյա երկու տղամարդու և 40-ամյա մի կնոջ։ Տղամարդիկ հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում։ […] ...
16:20 15.12.2024
Փարիզում Հունգարիայի դեսպանատունը ահաբեկչական սպառնալիք է ստացելՖրանսիայում Հունգարիայի դեսպանատանն ահաբեկչական սպառնալիք է հնչել հարեւան Հունգարիայից։ Այս մասին հայտարարել է արևելաեվրոպական պետության արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով «Կոսութ» ռադիոկայանի կիրակնօրյա հաղորդման ժամանակ։ Նա հիշեցրել է, որ շաբաթ օրը Փարիզում Հունգարիայի դեսպանատունը հետախուզական ծառայությունների կողմից ստուգվել է՝ կապված ահաբեկչության սպառնալիքի հետ։ Նրանք նամակ են ստացել՝ կցված ինքնաշեն […] ...
16:00 15.12.2024
Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյաների նկատմամբՏալլինը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ևս 14 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ»,-ասել է Ցախկնան։ Նա նաև կոչ է արել ԵՄ մյուս երկրներին արձագանքել և քայլեր ձեռնարկել Վրաստանի […] ...
15:45 15.12.2024
Մավրիկիոսի Կենտրոնական բանկի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորման օրդեր է տրվելՄավրիկիոսի ոստիկանությունը Կենտրոնական բանկի նախկին ղեկավարին ձերբակալելու օրդեր է տվել՝ 1 միլիոն դոլարի խարդախության գործով։ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Հարվեշ Կումար Սեգոլամը ներկայումս գտնվում է երկրի սահմաններից դուրս և վերադառնալուն պես կկալանավորվի։ Ձերբակալման հրամանը Մավրիկյան նոր կառավարության առաջին քայլն էր փողերի լվացման դեմ պայքարում՝ վարչապետ Նավին Ռամգուլամի հայտարարությունից հետո, որ նախորդ կառավարությունը կեղծել է երկրի […] ...
15:28 15.12.2024
Իսրայելը թանկ գին կվճարի Սիրիա ներխուժելու համար. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարԻսրայելը ստիպված կլինի թանկ վճարել Սիրիայի ինքնիշխանության դեմ ագրեսիայի համար՝ Արաբական Հանրապետության նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) ղեկավար Հոսեյն Սալամին։ «Սիոնիստները մեծ գին են վճարելու իրենց ներխուժման համար այս հողի վրա»,-մեջբերում է նրա խոսքերը SNN հեռուստաալիքը: Ինչպես նշել է Սալամին, […] ...
15:08 15.12.2024
Թուրքիան ասել է, որ Իսրայելի գործողություններն արտացոլում են նրա «օկուպացիոն մտածելակերպը»Իսրայելի ագրեսիվ գործողությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում արտացոլում են նրա «օկուպացիոն մտածելակերպը»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։ «Իսրայելը ցույց է տալիս իր օկուպացիոն մտածելակերպը՝ մեծացնելով իր ագրեսիան տարածաշրջանում, չնայած մինչ այժմ ընդունված ՄԱԿ-ի որոշումներին՝ Իսրայելը շարունակում է իր անօրինական գործողությունները տարածաշրջանում, անմեղ քաղաքացիների, հատկապես երեխաների կոտորածները, ինչպես նաև պետական ահաբեկչության քաղաքականությունը»,- […] ...