ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 12 2024
  • $
    394.01
  • RUBLE
    3.83
  • 413.24
WEATHER
0.09 oC

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:00 15.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անկարան աջակցում է Սիրիայի միասնությանը և ամբողջականությանը. Թուրքիայի պաշտպանության նախարար

14:30 15.12.2024

Անկարան աջակցում է Սիրիայի միասնությանը և ամբողջականությանը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիան աջակցում է հարևան Սիրիայի միասնությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։ «Մենք աջակցում ենք Սիրիայի միասնությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք, ի սկզբանե, ուշադիր հետևել ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ համագործակցելով և համակարգելով տարածաշրջանում մեր զրուցակիցների հետ։ Սրանք խնդիրներ էին, որոնք երկար ժամանակ չէին կարող լուծվել»,-նախարարի խոսքերն է […] ...

Ռուսաստանը դուրս չի բերել իր բոլոր զորքերը Սիրիայից. Թուրքիայի պաշտպանության նախարար

14:10 15.12.2024

Ռուսաստանը դուրս չի բերել իր բոլոր զորքերը Սիրիայից. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան չի տեսնում, որ Ռուսաստանը դուրս կբերի իր բոլոր ստորաբաժանումները Սիրիայից և կասկածում է, որ դա տեղի կունենա հիմա։ «Չկան հստակ նշաններ, որ Ռուսաստանն ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը Սիրիայից: Նրանք կարող են որոշ նավեր տեղափոխել Ռուսաստան սպասարկման համար: Չեմ կարծում, որ նրանք հիմա այնտեղից կգնան: […] ...

WAFA. Իսրայելը արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին

13:50 15.12.2024

WAFA. Իսրայելը արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին

Իսրայելական զինվորականները հարձակումներ են իրականացնում Հորդանան գետի արեւմտյան ափի քաղաքներում և բնակավայրերում: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման՝ օկուպացիոն ուժերը գրոհել են Ջալազոն փախստականների ճամբարը, որը գտնվում է Ռամալլայից հյուսիս։ Հաղորդվում է, որ զինվորականները խուզարկություններ են իրականացրել և նռնակներ ու արցունքաբեր գազ են կիրառել տեղի բնակիչների վրա, ինչի արդյունքում բախումներ են […] ...

Հարավային Կորեան առաջարկել է ստեղծել խորհրդարանի և կառավարության խորհուրդ

13:30 15.12.2024

Հարավային Կորեան առաջարկել է ստեղծել խորհրդարանի և կառավարության խորհուրդ

Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդ Լի Ջե-Մյունը կոչ է արել ստեղծել միացյալ խորհրդարան-կառավարական խորհուրդ՝ կառավարությունը կայունացնելու համար, մինչ նախագահ Յուն Սեոկ Յոլը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից նրա իմփիչմենթից հետո, հաղորդում է Yonhap գործակալությունը: «Առաջարկում եմ ստեղծել միջկուսակցական համագործակցության մարմին՝ կառավարությունը կայունացնելու համար, խորհրդարանի և կառավարության համատեղ խորհուրդ», – ասել է Միացյալ դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Լի Ջե-Մյունը։ […] ...

Կուբայի նախագահը հանդես է եկել Լատինական Ամերիկայում խաղաղության գոտու ստեղծման օգտին

13:10 15.12.2024

Կուբայի նախագահը հանդես է եկել Լատինական Ամերիկայում խաղաղության գոտու ստեղծման օգտին

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հանդես է եկել Կարակասում Ամերիկայի ժողովուրդների բոլիվարական դաշինքի (ALBA) գագաթնաժողովում Լատինական Ամերիկայի ժողովուրդների միասնության և տարածաշրջանում խաղաղության գոտու ստեղծման համար։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión-ը։ «Իմպերիալիզմը երբեք չի հրաժարվել ժողովուրդներին բաժանելու նպատակից, ուստի, մենք վերահաստատում ենք Լատինական Ամերիկան ​​և Կարիբյան ավազանները խաղաղության գոտի հայտարարելու բացարձակ կարևորությունը»,-ասել է Դիազ-Կանելը: Նա ընդգծել […] ...

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

12:50 15.12.2024

Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նրա խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան։ «Զրույցի ընթացքում նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևանգվածներին վերադարձնելու ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները […] ...

BACK_TO_TOP