21:32 14.12.2024
Թեհրանը համաձայնություն է ձեռք բերել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ անհրաժեշտության դեպքում ընդլայնելու իրանական միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումները՝ հաշվի առնելով իր խաղաղ միջուկային ծրագրի վրա աշխատանքների ընդլայնումը, շաբաթ օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհաբադ Էսլամին:
«Եթե մենք խոսում ենք խաղաղ ատոմների, միջուկային նյութերի մասին, ապա երբ մենք մեծացնում ենք մեր գործողությունները, ապա, իհարկե, դա հանգեցնում է նաև տեսչական ստուգումների քանակի ավելացմանը: Սա նորմալ է»,- Էսլամիի խոսքերն են մեջբերում իրանական պաշտոնական լրատվամիջոցները։
Նա վստահեցրել է, որ իրանական կողմը «տեսչական ստուգումների համար խոչընդոտներ չի ստեղծել ու չի ստեղծի»։
17:28 06.01.2025
Մանրամասներ՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարից տուժածների վիճակի մասին. ԱՆԵրևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Նրանք ևս առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Մեկ տուժող «Աշտարակ» բժշկական կենտրոնում է, նա ևս շուտով դուրս կգրվի: Տուժածների […] ...
17:16 06.01.2025
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղելԱդրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։ «Մեր և […] ...
17:07 06.01.2025
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
17:00 06.01.2025
Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել էՄաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը (ժամը 17։00-ի դրությամբ) վերականգնվել է: Այս մասին հայտնում է AliQ Media-ն: Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ «Կցորդավոր, կիսակցորդավոր և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի […] ...
16:47 06.01.2025
Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթովՀունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, […] ...
16:34 06.01.2025
Ամանորի պահապանները․ մարդիկ, որոնք աշխատում են անվտանգ տոներ պարգևելու համարԻնչպե՞ս են մարդիկ սովորաբար անցկացնում Ամանորը. ընկերների և հարազատների հետ, մի տաքուկ անկյունում, բարեմաղթանքներով և կենացներով: Սակայն այս ամենի մյուս կողմում կան մասնագիտություններ ու աշխատակիցներ, որոնք Ամանորը դիմավորում են հենց աշխատավայրում, որպեսզի մյուսները լինեն անվտանգ և զերծ անցանկալի միջադեպերից: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...