21:00 14.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս է հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունները խաղաղ կգոյակցեն իրենց հարեւանների հետ։ Հորդանանում կայացած մամուլի ասուլիսը հեռարձակվել է Պետդեպարտամենտի կայքում:
«Սիրիան չպետք է օգտագործվի որպես հենակետ ահաբեկչական խմբավորումների և այլ ուժերի համար, որոնք սպառնում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիան պետք է խաղաղ հարաբերություններ ունենա իր հարևանների հետ։ Համապատասխան կազմակերպությունները պետք է մուտք ունենան կառույցներ, որոնք կօգնեն որոշել անհետ կորած սիրիացիների և օտարերկրյա քաղաքացիների ճակատագիրը»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, ով դեկտեմբերի 11-14-ը այցելել է Հորդանան, Թուրքիա և Իրաք։
Նա հավելել է, որ այս թեզը տեղ կգտնի ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ արաբական մի քանի երկրների համատեղ կոմյունիկեում, որի հրապարակումը սպասվում է մոտ ապագայում։
17:00 06.01.2025
Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել էՄաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը (ժամը 17։00-ի դրությամբ) վերականգնվել է: Այս մասին հայտնում է AliQ Media-ն: Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ «Կցորդավոր, կիսակցորդավոր և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի […] ...
16:47 06.01.2025
Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթովՀունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, […] ...
16:34 06.01.2025
Ամանորի պահապանները․ մարդիկ, որոնք աշխատում են անվտանգ տոներ պարգևելու համարԻնչպե՞ս են մարդիկ սովորաբար անցկացնում Ամանորը. ընկերների և հարազատների հետ, մի տաքուկ անկյունում, բարեմաղթանքներով և կենացներով: Սակայն այս ամենի մյուս կողմում կան մասնագիտություններ ու աշխատակիցներ, որոնք Ամանորը դիմավորում են հենց աշխատավայրում, որպեսզի մյուսները լինեն անվտանգ և զերծ անցանկալի միջադեպերից: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:24 06.01.2025
Հրդեհ Երևան քաղաքի Հրազդանի փողոցումՀունվարի 6-ին՝ ժամը 15:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
16:18 06.01.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...
16:14 06.01.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է գործարքի առաջին փուլում ազատ արձակել 34 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է իսրայելական ցուցակից ազատել 34 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական կազմակերպության աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ներկայացրած և ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված ցուցակը համապատասխանում է բանակցությունների վերջին փուլի ընթացքում համաձայնեցված չափանիշներին։ Այն ներառում է Գազայի հատվածում պահվող կանանց, երեխաների և հիվանդների: Նշվում […] ...