18:17 14.12.2024
Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը գրեթե 13 տարվա ընդմիջումից հետո։ Ինչպես ուղիղ եթերում հայտնել է CNN Türk հեռուստաալիքը, դիվանագիտական առաքելության շենքի վերևում բարձրացվել է Թուրքիայի դրոշը, ինչը նշանակում է դեսպանատան գործունեության մեկնարկը։
Թուրքիան ավելի վաղ նշանակել էր Սիրիայում հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա Մավրիտանիայում դեսպան Բուրհան Քյորօղլուն էր։ Ներկայումս, ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, նա գտնվում է դեսպանատան շենքում։
Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը չի աշխատում 2012 թվականի մարտից ի վեր, երբ երկու երկրների հարաբերությունները սառեցին՝ ներքաղաքական հակամարտությունը լուծելու շուրջ քաղաքական լուրջ տարաձայնությունների ֆոնին։
18:06 06.01.2025
Մակրոնը Մասկին մեղադրել է այլ երկրներում ընտրություններին միջամտելու մեջՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։ «Եվ եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում: Ո՞վ կարող էր դա պատկերացնել: Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը։ […] ...
17:42 06.01.2025
Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնըՔրիստոս ծնավ և հայտնեցավ. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:28 06.01.2025
Մանրամասներ՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարից տուժածների վիճակի մասին. ԱՆԵրևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Նրանք ևս առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Մեկ տուժող «Աշտարակ» բժշկական կենտրոնում է, նա ևս շուտով դուրս կգրվի: Տուժածների […] ...
17:16 06.01.2025
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղելԱդրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։ «Մեր և […] ...
17:07 06.01.2025
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...