ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 12 2024
  • $
    394.01
  • RUBLE
    3.83
  • 413.24
WEATHER
--4.91 oC

ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

16:20 14.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Նախարարը շեշտադրելով ներքին գործերի համակարգում կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանությունը՝ նշել է, որ այն հնարավորություն կտա ձևավորել բարձր պատրաստվածությամբ ծառայողների թիմ, որը կկարողանա արդի մարտահրավերներին համապատասխան իրականացնել ծառայության առջև դրված խնդիրները։ Նոր մոտեցումների կիրառումը կապահովի թափանցիկություն, հստակ սկզբունքներ և հավասար հնարավորություններ՝ բացառելով հովանավորչության և կոռուպցիոն դրսևորումները։

Արփինե Սարգսյանը առանցաքային է համարել քաղաքացիների հետ շփումներում գրագետ մոտեցումների ու կարողությունների ներդրումը, ինչը թույլ կտա գործնական քայլեր ձեռնարկել խնդիրները գույքագրելու և լուծումներ նախանշելու հարցում։

Խոսելով աշխատանքի գնահատման մեթոդաբանության մասին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ ոստիկանության աշխատանքը բոլոր ուղղությունների աշխատանքի համադրումն է: Աշխատանքի գնահատման սկզբունքն այն է, որ տարբեր հարցերի շուրջ միայն ծառայողի անհատական պատասխանատվությամբ հնարավոր չէ հասնել կառույցի ընդհանուր աշխատանքի արդյունավետությանը, ուստի այդ տրամաբանությամբ են նաև իրականացվելու կարգապահական հարցերի քննությունները. եթե աշխատակցի կողմից խնդիրը կրկնվում է, ապա նշանակում է խնդիրը ղեկավար անձնակազմի պատասխանատվության ներքո պետք է դիտարկել։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նախարարությունը նպատակ ունի ստեղծել աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր ծառայող իրեն կզգա գնահատված, կունենա առաջընթացի հավասար հնարավորություններ։

Կարևորվել են ծառայողների շարունակական վերապատրաստումները, պրակտիկ աշխատանքի հետ դասընթացների փոխկապակցվածությունը, ինչը կնպաստի կարողությունների կատարելագործմանը և մրցունակ մասնագետների պատրաստմանը:

ՆԳ նախարարը անդրադարձել է նաև նոր ձևավորված Քրեական և Համայնքային ոստիկանությունների կառուցվածքային առանձնահատկություններին, հանցավորության դեմ ամենօրյա պայքարում նրանց փոխկապակցվածությանը և հետևողականությանը:

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ տարվող ամենօրյա միջոցառումներին՝ նախարարն առանձնահատուկ ընդգծել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գրանցված արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև քրեական ենթամշակույթի տարբեր դրսևորումների դեմ հետևողական պայքարին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների արգելված ուղեկցումներին։
Նախարարը կարևորել է հանցավորության դեմ բոլոր ուղղություններով անզիջում, թիրախային պայքարը և հանձնարարականներ տվել դրանց շարունակականությունը ապահովելու ուղղությամբ։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կատարողական կարգապահության, հանցագործությունների և իրավախախտումների վերլուծության և մի շարք այլ հարցերի։

Արփինե Սարգսյանը նշել է, որ տարեվերջի ամփոփմանը յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է ներկայացնի իր կողմից սպասարկվող տարածքում առկա խնդրահարույց հանցատեսակները, որոնք կարիք ունեն հասցեագրման: Իսկ հաջորդ տարի արդեն ընդհանուր պլանից բացի կազմվելու է նաև կոնկրետ տարածքին վերաբերող անհատական պլան, որտեղ կներառվեն նաև տվյալ մարզի համար խնդրահարույց հանցատեսակները:

ՆԳ նախարարը հորդորել է ցուցաբերել նախաձեռնողականություն, որովհետև տարածքում գտնվողն է ամենամոտ կանգնած տարածքի խնդիրներին և հստակ պատկերացնում է անվտանգային մակարդակի բարձրացմանը միտված լավագույն լուծումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

22:24 14.12.2024

Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

Վրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Դիակները, որոնք ենթադրաբար հաստատության աշխատակիցներին են, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկելը։ Գերատեսչությունում չեն բացառում, որ տեղի […] ...

Sky. Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է նոր իշխանությունների առնվազն 15 կողմնակից

22:16 14.12.2024

Sky. Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է նոր իշխանությունների առնվազն 15 կողմնակից

Լաթաքիա քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) դարանակալել են սիրիական նոր իշխանությունների կողմնակիցների ջոկատին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Նրա խոսքով՝ զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարտիկ։ Հարձակումը տեղի է ունեցել Մզեյրաա շրջանում, մինչդեռ ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել գործողության պատասխանատվությունը։ Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերը, Մզեյրաում հարձակման մասին […] ...

Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է

22:08 14.12.2024

Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ից վերոնշյալ ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 14.12.2024

SHANTNEWS

Աբասը հայտնել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով Թրամփի հետ շփումների մասին

21:54 14.12.2024

Աբասը հայտնել է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով Թրամփի հետ շփումների մասին

Պաղեստինի ազգային վարչակազմի (PNA) նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել ինչպես ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով: «Մենք կապի մեջ ենք երկուսի հետ: Ես երկար հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում խոսել եմ Գազայում պատերազմի ավարտի և կայուն խաղաղ կարգավորման մասին, […] ...

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

21:47 14.12.2024

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Դեկտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։ Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը (1924-2007թթ.): Նամականիշի վրա «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «Հայ երգչուհի» գրառումներն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […] ...

BACK_TO_TOP