14:51 14.12.2024
Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք: Սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։
Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացրել է ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը` նշելով, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68,5 տոկոս։
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ գրիպի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումներ իրականացվում են ինչպես առաջնային օղակում, այնպես էլ` պատվաստումային շարժական կետերում (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը` 12:00-16:00):
Ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, որը 2022 թվականի համեմատ` աճել է մոտ 2.4 անգամ:
Մասնագետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։
22:47 14.12.2024
Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկոՀունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Սալոնիկում ՀՀ և Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունների, Ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո` Մեծ Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ: ...
22:34 14.12.2024
WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառովՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը այն պատճառով, որ այս կառույցը լուրջ ֆինանսական վնասներ է կրում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հանրապետականի կարծիքով՝ կառավարությունը չպետք է սուբսիդավորի փոստային ծառայությունը: Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի շրջապատի անդամները պահանջում են կրճատել […] ...
22:24 14.12.2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվելՎրաստանում Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի հնդկական ռեստորանում 12 մարդու մահացած են գտել, երեկոյան հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Դիակները, որոնք ենթադրաբար հաստատության աշխատակիցներին են, հայտնաբերվել են ռեստորանի երկրորդ հարկում։ Գերատեսչության տվյալներով՝ 12 մահացածներից 11-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Վրաստանի։ Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը ենթադրում է անզգուշությամբ կյանքից զրկելը։ Գերատեսչությունում չեն բացառում, որ տեղի […] ...
22:16 14.12.2024
Sky. Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է նոր իշխանությունների առնվազն 15 կողմնակիցԼաթաքիա քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 320 կմ հեռավորության վրա) դարանակալել են սիրիական նոր իշխանությունների կողմնակիցների ջոկատին։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Նրա խոսքով՝ զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարտիկ։ Հարձակումը տեղի է ունեցել Մզեյրաա շրջանում, մինչդեռ ոչ մի կազմակերպություն դեռ չի ստանձնել գործողության պատասխանատվությունը։ Սիրիայի անցումային կառավարության զինված ուժերը, Մզեյրաում հարձակման մասին […] ...
22:08 14.12.2024
Ժամը 22։00-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց էԴեկտեմբերի 14-ին՝ ժամը 22։00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Հիշեցնենք, որ ժամը 16:00-ից վերոնշյալ ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ էր կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ...