09:20 14.12.2024
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել են Վրաստանի վեցերորդ նախագահի ընտրությունները։ Քվեարկությունը հեռարձակում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։
Առաջին անգամ նախագահն ընտրվում է ոչ թե ուղիղ ժողովրդական քվեարկությամբ, այլ 300 ընտրողներից բաղկացած ժողովով։ Այն բաղկացած է Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 պատգամավորներից, Աբխազիայի Գերագույն խորհրդի 20 ներկայացուցիչներից և երկրի տարբեր շրջանների շրջանային սակրեբուլո-մունիցիպալ իշխանությունների 109 պատգամավորներից։
Ընդդիմությունը, որը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, չի մասնակցում ընտրություններին․ այն նույնպես չի ներկայացրել նախագահի իր թեկնածուին։
Այսպիսով, Վրաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։
Սպասվում է, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները կհրապարակի տեղական ժամանակով ժամը 14:00-ին: Եթե Կավելաշվիլին չստանա ընտրողների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, կնշանակվի երկրորդ փուլ, որը կկայանա նույն օրը։
Երկրորդ փուլում հաղթելու համար Կավելաշվիլիին անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնությունը։
Վրաստանի նախագահը կընտրվի հինգ տարով։ Պետության նոր ղեկավարի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
23:26 14.12.2024
Ամերիկյան հրթիռը տիեզերք է արձակել հիպերձայնային համակարգերի փորձարկման սարքԱմերիկյան Electron հրթիռը, որը շաբաթ օրը արձակվել է Hypersonic Accelerator Suborbital Test Electron (HASTE) ծրագրի ներքո, տիեզերք է արձակել սարք՝ հիպերձայնային համակարգերի փորձարկման համար, հաղորդում է հրթիռը կառուցող Rocket Lab-ը: Electron հրթիռի արձակումը Stonehenge առաքելությամբ իրականացվել է ՆԱՍԱ-ի Ուոլոպս տիեզերանավի արձակման համալիրից, որը գտնվում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ գընվող համանուն կղզուց՝ […] ...
23:17 14.12.2024
Սիրիայի իշխանությունները մտադիր են պաշտպանական պայմանագրեր կնքել որոշ երկրների հետՍիրիայի նոր իշխանությունները ձգտում են մի շարք պետությունների հետ համատեղ պաշտպանական համաձայնագրեր կնքել։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ Ջուլանի մականունով)։ «Մենք ձգտում ենք համաձայնագրեր կնքել համատեղ պաշտպանության վերաբերյալ և ռազմավարական ռազմական հարաբերություններ կառուցել մի շարք պետությունների հետ», – մեջբերում է նրա խոսքերը Al […] ...
23:07 14.12.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներինԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Naharnet լրատվական պորտալը։ Նրա խոսքով՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են սիրիական ռազմական ճամբարների վրա՝ Թել Մնին 7 Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արեւմուտք գտնվող ալ-Քալամուն լեռնային շրջանում։ Ականատեսները հայտնել են պայթյունների և ռմբակոծության վայրից […] ...
22:57 14.12.2024
Կինը կորցրել է մատները սխալ ախտորոշման պատճառովՄեծ Բրիտանիայի բնակչուհի Կատրինա Բրաունը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով վերջույթների ուժեղ թուլությունից և ցավից, սակայն բժիշկները սխալ ախտորոշում են արել, ինչի պատճառով նա կորցրել է մատները։ Կնոջ պատմությունը հրապարակել է Manchester Evening News (MEN) պարբերականը։ Երբ Բրաունը 21 տարեկան է եղել, նրա մոտ ախտորոշվել է Ռեյնոյի հիվանդությունը, որի պատճառով արյան անոթները նեղանում են և վերջույթներ […] ...
22:47 14.12.2024
Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկոՀունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, Սալոնիկում ՀՀ և Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունների, Ֆրանսիական ինստիտուտի կազմակերպմամբ Սալոնիկի ֆրանսիական ինստիտուտում կայացել է Շառլ Ազնավուրին նվիրված երեկո` Մեծ Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ: ...
22:34 14.12.2024
WP. Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը՝ ֆինանսական կորուստների պատճառովՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփականաշնորհել ԱՄՆ փոստային ծառայությունը այն պատճառով, որ այս կառույցը լուրջ ֆինանսական վնասներ է կրում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 2025 թվականի հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հանրապետականի կարծիքով՝ կառավարությունը չպետք է սուբսիդավորի փոստային ծառայությունը: Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի շրջապատի անդամները պահանջում են կրճատել […] ...