Կանոնակարգվում է անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
--1.91 oC

Կանոնակարգվում է անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը

18:28 13.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները:

Ի՞նչ է նշանակում անհատական շարժունակության միջոց։

Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է Անհատական շարժունակության միջոց հասկացությունը։ Այն մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար, օրինակ՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գերոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ։

Ովքե՞ր կարող են օգտագործել անհատական շարժունակության միջոցներ

Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
Մինչև 18 տարեկան անձանց կողմից, բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, անհատական շարժունակության միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանվում են համայնքի ավագանու կողմից:

Ո՞ր հատվածներում է թույլատրվում անհատական շարժունակության միջոցների երթևեկը

Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու անհնարինության դեպքում` օրենքով սահմանված այլ վայրերում: Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։
Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները բնակավայրերի սահմաններում կամ համայնքի ավագանու արգելած վայրերում 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։

Արգելվում է

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ։ Բացառություն է, եթե այն պահվում է առանց ձեռքերի օգտագործման, օրինակ՝ ուսապարկ կրելը։
Արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին։

Ի՞նչ տուգանքներ են նախատեսված

Եթե ապրանքների առաքում իրականացնող անձը առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով է վարում հեծանիվը, մոպեդը կամ ինքնագլորը, ապա նախատեսված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով։
2025 թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նաև կարգավորումը, ըստ որի՝ եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք՝ կազմակերպությունների համար նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի, իսկ ֆիզիկական անձնանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

«Հարգելի՛ քաղաքացիներ, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել առավել անվտանգ միջավայրի և Հայաստանում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը»,-ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հաստատում է իր առաջնորդ Մուհամմեդ ալ-Դեյֆի սպանությունը

21:24 30.01.2025

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հաստատում է իր առաջնորդ Մուհամմեդ ալ-Դեյֆի սպանությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը հաստատել է, որ սպանվել է իր հրամանատար Մուհամմեդ ալ-Դեյֆը։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք տեղեկացնում ենք մեր ժողովրդին և մեր աջակիցներին ամբողջ աշխարհում, որ Մուհամեդ ադ-Դեյֆը մահացել է»,- ասել է նա։ Աբու Ուբայդայի տեսաուղերձը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։ ...

Թրամփը ակնարկել է, որ շփվել է Պուտինի հետ

21:17 30.01.2025

Թրամփը ակնարկել է, որ շփվել է Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խոսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի մասին, սակայն ակնարկել է, որ իրենք կապ են ունեցել մեկ այլ հարցի շուրջ։ Լրագրողները նախագահից հետաքրքրվել են, թե արդյոք նա կապ է ունեցել Պուտինի հետ ինքնաթիռի կործանման հետ կապված, քանի որ զոհվածների թվում կան ռուսներ։ «Ոչ, ես […] ...

Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունների մասին

21:10 30.01.2025

Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունների մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունների մասին։ «Կարող ենք հաղթել արդյոք Չեմպիոնների լիգան: Այս պահին, ոչ, ես այդպես չեմ կարծում: Այդ տարի, երբ մենք հաղթեցինք, ես վստահ էի հաղթանակի մեջ։ Ես պրագմատիկ եմ, իրականությունն իրականություն է։ «Ռեալը» և «Բավարիան ավելի մեծ փորձ ունեն, քան մենք»,- Գվարդիոլայի խոսքերն է […] ...

Արարատ Միրզոյանի պատասխանը կապուղիների բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության առնչությամբ

21:04 30.01.2025

Արարատ Միրզոյանի պատասխանը կապուղիների բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության առնչությամբ

ՀՀ ԱԳՆ-ը տեսանյութ է ներկայացրել, որտեղ նախարարի պատասխանում է կապուղիների բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին։   ...

Իսրայելի բանտից ազատ են արձակվել 110 պաղեստինցի բանտարկյալներ

21:00 30.01.2025

Իսրայելի բանտից ազատ են արձակվել 110 պաղեստինցի բանտարկյալներ

Գազայի հատվածում՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում, Իսրայելի բանտերից ազատ են արձակվել 110 պաղեստինցի բանտարկյալներ, որոնցից 32-ը ցմահ ազատազրկում էին կրում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Պաղեստինի բանտարկյալների հարցերով տեղեկատվական գրասենյակը։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ բանտարկյալների երրորդ խումբը, որը բաղկացած է 110 պաղեստինցիներից, ազատ է արձակվել։ Նրանց տթում են 32 ցմահ բանտարկյալներ, 48 երկարաժամկետ բանտարկյալներ […] ...

Ինչու է Յամալը զայրանում փոխարինումների ժամանակ

20:55 30.01.2025

Ինչու է Յամալը զայրանում փոխարինումների ժամանակ

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը բացատրել է, թե ինչով է պայմանավորված փոխարինումներից հետո իր դժգոհությունը։ «Ես ուզում եմ անընդհատ խաղալ: Այո, ես զայրացած եմ, բայց հարգում եմ փոխարինող տղաներին։ Նրանք նույնպես ցանկանում են խաղադաշտ դուրս գալ: Ես զայրույթ եմ զգում միայն հեռանալու պահին, մինչդեռ հիանալի հասկանում եմ, որ գլխավորը թիմն է»,- Յամալի խոսքերն է մեջբերում […] ...

BACK_TO_TOP