22:12 12.12.2024
Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն դիմել առողջապահական ծառայություններ ստանալու համար՝ ելնելով ֆինանսական պատճառներից։
Այդ նպատակով ձևավորվել է ՀԱԾ-ի համագործակցության պլատֆորմը, որը սկսած 2011 թվականից աջակցում է երկրներին հասնելու ՀԱԾ-ի հիմնական նպատակին՝ ոչ մեկն անտեսված չպետք է լինի։ Այս նպատակի իրականացմանն է միտված նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը՝
Պետական պատվերի շրջանակներում առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավումը բնակչության բոլոր խմբերի համար
Ապահովել վարակիչ հիվանդությունների՝ տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելությունը բնակչության բոլոր խմբերի համար
Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների անհետաձգելի բուժօգնությունը՝ սրտի ստենտավորում (stent for life), աորտայի շերտազատման, գլխուղեղի ինսուլտի դեպքում էնդովասկուլյար վիրահատությունները, չարորակ նորագոյացությունների վիրահատությունները, որոնք պահանջում են աղետալի ծախսեր, ապահովել պետական պատվերի շրջանակներում
ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն,
ձևավորել մեկ փաթեթ ապահովագրվածների համար,
ստեղծել հնարավորություն ամենամսյա վճարումներ կատարելով ապահովել համապարփակ ծառայությունների հասանելիություն յուրաքանչյուր ապահովագրվածի համար,
ապահովել ապահովագրավճարի հավաքագրման արդարությունը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն սուբսիդավորելով երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և ցածր եկամուտ ունեցողների ապահովագրական վճարները։
00:00 06.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:55 05.01.2025
Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղըԿալիֆորնիումը համարվում է մոլորակի ամենաթանկ և ամենահազվագյուտ մետաղը, որի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի մեկ գրամի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Finam Management»-ի առաջատար փորձագետ Դմիտրի Բարանովը։ «Ամենաթանկ մետաղը կալիֆորնիումն է, մեկ գրամի արժեքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է: Սա արհեստականորեն սինթեզված մետաղ է, որը տարեկան արտադրվում է բառացիորեն հատիկներով, […] ...
23:49 05.01.2025
Շոլցը Մոսկվա իր հնարավոր ուղևորության մասին լուրերը սուտ է անվանելԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սուտ է անվանել Բունդեսթագի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերի հայտարարությունը, թե իբր կանցլերը պատրաստվում է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը: Շաբաթ օրը Կիզեվետերը «X» սոցիալական ցանցում գրել էր, որ Շոլցը կարող է այցելել Ռուսաստան մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ «Սա կեղծ հայտարարություն է: Սա խորապես անպարկեշտ է», – […] ...
23:45 05.01.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:30 05.01.2025
Մագնուս Կարլսենն ամուսնացել էԱշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային վարկանիշի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն ամուսնացել է Էլլա Վիկտորիայի հետ։ Զույգն ամուսնացել է հունվարի 4-ին։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Օսլոյի Հոլմենկոլեն մատուռում։ 34-ամյա Կարլսենի ընտրյալը Օսլոյից է։ ...
23:18 05.01.2025
Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima»-ն և «ԶԻԼ 130»-ը. կա զոհԱյսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։ […] ...