Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
0.09 oC

Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին

20:07 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին:

«Ուրախ եմ ողջունել ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին:

Մինչ 1948թ-ը, երբ Ռաֆաել Լեմկինը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ո՛չ պատժի միջազգային երաշխիքներ, ո՛չ էլ կանխարգելման իրավական գործիքներ:

Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայոց ցեղասպանության արհավիրքի միջով անցած ժողովրդի ժառանգների պետություն, իր անկախացումից և ՄԱԿ-ին անդամակցումից ի վեր առաջամարտիկի դեր է ստանձնել միջազգային բազմակողմ հարթակներում, ցեղասպանությունների կանխարգելման, պատժի ու զոհերի հիշատակի հարցերը առաջ մղելու գործում:

Շուրջ տաս տարվա ընթացքում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը մեկտեղել է քաղաքական առաջնորդների, ոլորտի խոշորագույն գիտնականների, քաղաքացիական հասարակության, զոհերի և վերապրածների շահերի պաշտպանների ձայները, տեսլականը, ահազանգն ու կոչը՝ «այլևս երբեք»-ի խոստումն անշրջելի իրողություն դարձնելու համար:

Վստահաբար կարող եմ ասել, որ միջազգային քաղաքականության և պատմության ամենակնճռոտ ու հրատապ խնդրի շուրջ քննարկումներն ու լուծումներ գտնելու այս նախաձեռնությունը կարող ենք կայացած ու հաջողված ձևաչափ համարել: Բայց ցավալիորեն, մարդկության դեմ ոճրագործությունները, ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգն այսօր շարունակում է մնալ առավել քան այժմեական։

Գլոբալ անվտանգության ներկայիս խորացող ճգնաժամի պայմաններում 5-րդ գլոբալ ֆորումի բովանդակային ուղղվածությունն արդիական է և պահանջված: Գալիք երկու օրերի ընթացքում քննարկվելու են ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործիքակազմը՝ հասկանալու դրա բացերը, և ինչու ոչ նաև ուժեղ կողմերը, սևեռելու մեր ուշադրությունն այն մեխանիզմների վրա, որոնք պետք է շարունակաբար հզորացնել: Ցեղասպանությունների կանխարգելումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ու անպատժելիության բացառումն առաջին հերթին պետությունների պատասխանատվությունն են:

Այսօր մեր պետության սկզբունքային դիրքորոշումը խաղաղության կառուցումն ու պահպանումն է՝ հիմնված իրավունքահեն լուծումների և արդարության միջազգային կայուն համակարգի վրա: Համակարգի, որն ի վիճակի է արձանագրել մարդու իրավունքների ոտնահարումը, ոճրագործությունների առաջնային նշանները ու համաչափ արձագանք տալ դրանց: Մենք վստահ ենք, որ վաղ կանխարգելումը միջազգային անվտանգության գործուն համակարգ ունենալու հիմնասյուներից մեկը պետք է լինի:

Համոզված եմ, որ երկօրյա ֆորումի ընթացքում մեր հյուրերն ու հայաստանյան մասնակիցները կկարողանան գործուն լուծումներ առաջարկել մարդու իրավունքների մեխանիզմների ամրապնդման, բազմակողմ մարմինների գործունեության, միջազգային դատական ատյանների կարևոր դերի, դրանց վճիռների իրականացմանն ուղղված քայլերի, քաղաքացիական հասարակության ու գիտական համայնքի ձայներն ավելի լսելի դարձնելու ուղղությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգը

00:00 13.12.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգը

Հ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Արթուր Գրիգորյան. սիմֆոնիկ մեղեդիներ» խորագրով համերգը: Համերգին հետևել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հայաստանի երգի պետական թատրոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կենդանի կատարմամբ հնչել են […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին

23:56 12.12.2024

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Յ․, […] ...

Դավիթ Հովհաննիսյանը 0 ստացավ, Հակոբ Մկրտչյանը՝ մրցահարթակ դուրս չեկավ. ծանրամարտի ԱԱ

23:52 12.12.2024

Դավիթ Հովհաննիսյանը 0 ստացավ, Հակոբ Մկրտչյանը՝ մրցահարթակ դուրս չեկավ. ծանրամարտի ԱԱ

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։ 27-ամյա ծանրորդը պոկում վարժությունում միայն մեկ հաջողված մոտեցում կատարեց բարձրացնելով 163-կիլոգրամանոց ծանրաձողը և զբաղեցրեց 12-րդ տեղը։ Հրում վարժությունում նա երկու անգամ չկարողացավ գլխավերևում պահել 202-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց և 0 ստացավ։ Այս քաշային […] ...

Իսրայելը բացատրել է Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի զորք մտցնելը

23:44 12.12.2024

Իսրայելը բացատրել է Սիրիայի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտի զորք մտցնելը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը արդարացրել է իսրայելցի զինվորականների մուտքը Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտի՝ մեղադրելով Դամասկոսին Իսրայելի և Սիրիայի միջև ուժերի բաժանման մասին 1974 թվականի համաձայնագիրը խախտելու մեջ, հինգշաբթի գրում է The Times of Israel-ը։ «Իսրայելը չէր կարող անգործ մնալ՝ հետևելով զինյալների մուտքին բուֆերային գոտի՝ հակառակ համաձայնագրին և իմանալով հարձակումների մասին ՄԱԿ-ի Դատախազության […] ...

Թրամփը խոստացել է կոշտ իրավական միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար

23:36 12.12.2024

Թրամփը խոստացել է կոշտ իրավական միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին հայտնել է, որ իր կոշտ դիրքորոշումը միգրացիոն քաղաքականության վերաբերյալ որոշիչ գործոնն է եղել նախագահական ընտրություններում իր հաղթանակի համար։ «Տնտեսությունը կարևոր գործոն է, բայց այն, ինչ, իմ կարծիքով, ավելի կարևոր գործոն էր, դա սահմանն էր»,-ասել է նա։ Նորընտիր նախագահը քննադատել է ներկայիս նախագահ Ջո Բայդենի միգրացիոն քաղաքականությունը և խոստացել […] ...

«Մանչեսթեր Սիթին» հերթական հակառեկորդն է սահմանել

23:28 12.12.2024

«Մանչեսթեր Սիթին» հերթական հակառեկորդն է սահմանել

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հերթական հակառեկորդն է սահմանել, հայտնում է Opta-ն: Գվարդիոլայի թիմը նոյեմբերի սկզբից մինչև այժմ բոլոր մրցաշարերում 21 գոլ է բաց թողել: Այս ցուցանիշով ակումբը վատագույնն է թոփ-5 առաջնությունների թիմերի շարքում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 10 խաղում կրել է 7 պարտություն, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել և ընդամենը մեկ անգամ […] ...

BACK_TO_TOP