19:47 12.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է դեկտեմբերի 12-13-ն անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին՝ Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո:
Միջոցառման շրջանակներում Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին որպես բանախոս է հանդես եկել «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների հանգեցնող ռիսկային գործոնները և փոքր երկրների դերը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում» թեմայով առաջին պանելային քննարկմանը, որի ընթացում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանության կանխարգելման և միջազգային համագործակցության հարցեր՝ ներկայացնելով տարբեր երկրների փորձն ու մոտեցումները:
Պաշտպանն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է թեմատիկ քննարկմանը Պաշտպանի մանդատի շրջանակներում ընդգրկվող թեմաներին և նշել, որ ատելության խոսքն ու ատելության հիմքով հանցագործությունները շատ հաճախ հանգեցնում են ցեղասպան գործողությունների։
«Այս համատեքստում խոսում ենք երկու տարբեր դրսևորումների մասին` 1. երբ պետությունն է աջակցում ու կազմակերպում ատելության խոսքի տարածումը, 2. երբ ատելության խոսքի տարածումը չունի պետական աջակցություն։ Սա վերաբերում է նաև ատելության խոսքին` էթնիկ հիմքով պայմանավորված, ինչը չափազանց վտանգավոր երևույթ է։ Պետք է պետություններն իրենց ջանքերը համատեղեն ու պայքարեն այս երևույթի դեմ։ Պետությունները պետք է ունենան համապատասխան մեխանիզմներ կանխարգելելու այս երևույթը»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացին։ Այս համատեքստում ընդգծել է, որ չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության վտանգավորությունն ու անդառնալի հետևանքները:
«Եթե մենք չենք կանխում նման դեպքերը, ապա կարող ենք դառնալ դրանց կրկնման վկաները, ուստի չափազանց կարևոր է մեկտեղել մեր բոլոր ջանքերը, որպեսզի կարողանանք պայքարել մարդու իրավունքների պաշտպանության համակարգում բոլոր թերացումների, ցեղասպանության տարբեր դեպքերի, անօրինական գործողությունների դեմ»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Այս առնչությամբ Պաշտպանը ընգծել է ցեղասպանության կանխարգելման պատշաճ և հակախտրականության բացառման համապարփակ պետական քաղաքականություն մշակելու կարևորությունը բոլոր ժամանակակից պետություններում:
Անահիտ Մանասյանն իր խոսքում անդրադարձել է նաև ազգային/կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման խնդրին՝ ընգծելով, որ այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներն իր գործունեության կարևոր ուղղություններից են։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում։
Պանելային քննարկմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր Էվելինա Օչաբը, Սլովենիայի Հանրապետության պաշտպանելու պատասխանատվության հարցերով ազգային համակարգող, դեսպան Բլանկա Յամնիշեկը։ Տեսաուղերձով է հանդես եկել Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության նախագահող, դեսպան Քրիստիան Գիյերմենտ-Ֆերնանդեսը։ Քննարկման որպես մոդերատոր հանդես է եկել Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի ժնևյան ներկայացուցիչ Էլիզաբեթ Պրամենդորֆերը։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընթերցվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ։ Որպես խոսնակներ հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը (տեսաուղերձով), Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդականի պաշտոնակատար Վիրջինիա Գամբան (տեսաուղերձ), Լատվիայի Հանրապետության նախկին նախագահ Էգիլս Լևիտսը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենը:
23:36 12.12.2024
Թրամփը խոստացել է կոշտ իրավական միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համարԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին հայտնել է, որ իր կոշտ դիրքորոշումը միգրացիոն քաղաքականության վերաբերյալ որոշիչ գործոնն է եղել նախագահական ընտրություններում իր հաղթանակի համար։ «Տնտեսությունը կարևոր գործոն է, բայց այն, ինչ, իմ կարծիքով, ավելի կարևոր գործոն էր, դա սահմանն էր»,-ասել է նա։ Նորընտիր նախագահը քննադատել է ներկայիս նախագահ Ջո Բայդենի միգրացիոն քաղաքականությունը և խոստացել […] ...
23:28 12.12.2024
«Մանչեսթեր Սիթին» հերթական հակառեկորդն է սահմանելԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» հերթական հակառեկորդն է սահմանել, հայտնում է Opta-ն: Գվարդիոլայի թիմը նոյեմբերի սկզբից մինչև այժմ բոլոր մրցաշարերում 21 գոլ է բաց թողել: Այս ցուցանիշով ակումբը վատագույնն է թոփ-5 առաջնությունների թիմերի շարքում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 10 խաղում կրել է 7 պարտություն, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել և ընդամենը մեկ անգամ […] ...
23:12 12.12.2024
G7-ը աջակցություն է հայտնել Սիրիայում քաղաքական փոփոխություններին«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները ողջունում են Սիրիայում սկսված քաղաքական վերափոխումները և կոչ են անում պահպանել երկրի միասնությունը, ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կայքում տեղադրված G7-ի հայտարարության մեջ։ «Մենք՝ «Մեծ յոթնյակի» ղեկավարներս, վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ժողովրդին և աջակցում ենք Սիրիայի կողմից ղեկավարվող քաղաքական անցումային գործընթացին՝ ՄԱԿ-ի ԱԽ 2254 սկզբունքների ոգով։ Կոչ ենք անում […] ...
23:04 12.12.2024
Հայտնի է ՉԼ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստըԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական ճանաչվել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Անգլիացի ֆուտբոլիստը Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոյի» դեմ խաղում դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 1st: Bukayo Saka 2nd: Antoine Griezmann 3rd: Michael Olise 4th: Marco Bizot 🌶️ Saka takes Player of the Week! @PlayStationEU | […] ...
22:57 12.12.2024
Արդյո՞ք Եվրոպան կազատականացնի վիզային ռեժիմը. Բրյուսելից եկած պաշտոնյաները քննարկում են խնդիրըՀայաստանում է Եվրահանձնաժողովի պաշտոնյաների պատվիրակությունը: Բյուսելից ժամանած հյուրերը Հայաստանի ղեկավարության հետ քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները: Ովքե՞ր են պատվիրակության կազմում ու ի՞նչ մանրամասներ են հայտնի նրանց հանդիպումների մասին: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Պատվիրակության ղեկավարը Եվրահանձնաժողովի միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխքն է: Փոխվարչապետը ներկայացրել է բոլոր […] ...
22:49 12.12.2024
Մոսկվայում հայտարարել են «Հայաթ Թահրիր ալ-Շամի» քաղաքական կոմիտեի հետ կապեր հաստատելու մասինՄոսկվան ուղիղ կապեր է հաստատել «Հայաթ Թահրիր ալ-Շամի» քաղաքական կոմիտեի հետ, դրանք ընթանում են կառուցողական ուղղությամբ, հինգշաբթի ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ «Կապ հաստատվել է քաղաքական կոմիտեի հետ, որն այժմ աշխատում է Դամասկոսում՝ Դամասկոսի հյուրանոցներից մեկում։Այնտեղ նրանք հանդիպում են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։ Մեր դեսպանատան ներկայացուցիչները հանդիպեցին նրանց հետ և քննարկեցին, առաջին հերթին, մեր դիվանագիտական […] ...