08:00 14.12.2024
Բերանի խոռոչի անբավարար հիգիենան կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ էրեկտիլ դիսֆունկցիայի, 2-րդ տիպի շաքարախտի և նույնիսկ Ալցհեյմերի հիվանդության: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով գիտնականների բացահայտումներին։
Համաձայն Alzheimer’s Research UK բարեգործական կազմակերպության՝ լնդերի հիվանդություն առաջացնող բակտերիաները կարող են ներթափանցել ուղեղ և ոչնչացնել նեյրոնները, ինչը նշանակում է, որ դրանք կարող են առաջացնել դեմենցիա: Այս միկրոօրգանիզմները վնասում են նաև սրտանոթային համակարգը։
«Մասնագետները վաղուց կապ են հաստատել բերանի խոռոչի բորբոքման և լուրջ հիվանդությունների զարգացման միջև»,- ասել է ատամնաբույժ Վիկտորիա Սամպսոնը՝ հավելելով, որ գիտնականները նաև կապ են հայտնաբերել բերանի խոռոչի հիվանդությունների և կոլոռեկտալ քաղցկեղի միջև։
Վտանգավոր հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար հարկավոր է պարբերաբար և պատշաճ կերպով հոգ տանել բերանի խոռոչի մասին, ասվում է նյութում։
00:00 06.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին23:00 05.01.2025
Էստոնիայի խորհրդարանը հրաժարվել է կայքի ռուսերեն տարբերակից00:00 06.01.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:55 05.01.2025
Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղըԿալիֆորնիումը համարվում է մոլորակի ամենաթանկ և ամենահազվագյուտ մետաղը, որի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի մեկ գրամի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Finam Management»-ի առաջատար փորձագետ Դմիտրի Բարանովը։ «Ամենաթանկ մետաղը կալիֆորնիումն է, մեկ գրամի արժեքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է: Սա արհեստականորեն սինթեզված մետաղ է, որը տարեկան արտադրվում է բառացիորեն հատիկներով, […] ...
23:49 05.01.2025
Շոլցը Մոսկվա իր հնարավոր ուղևորության մասին լուրերը սուտ է անվանելԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սուտ է անվանել Բունդեսթագի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերի հայտարարությունը, թե իբր կանցլերը պատրաստվում է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը: Շաբաթ օրը Կիզեվետերը «X» սոցիալական ցանցում գրել էր, որ Շոլցը կարող է այցելել Ռուսաստան մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ «Սա կեղծ հայտարարություն է: Սա խորապես անպարկեշտ է», – […] ...
23:45 05.01.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:30 05.01.2025
Մագնուս Կարլսենն ամուսնացել էԱշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային վարկանիշի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն ամուսնացել է Էլլա Վիկտորիայի հետ։ Զույգն ամուսնացել է հունվարի 4-ին։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Օսլոյի Հոլմենկոլեն մատուռում։ 34-ամյա Կարլսենի ընտրյալը Օսլոյից է։ ...
23:18 05.01.2025
Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima»-ն և «ԶԻԼ 130»-ը. կա զոհԱյսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։ […] ...