18:36 12.12.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Լուսյա Գևորգյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիչինայի փողոց) անցկացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,
հատակը, պատերը, առաստաղները, աշխատանքային մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից,
չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը:
հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
17:52 06.01.2025
Մակրոնը Մասկին մեղադրել է այլ երկրներում ընտրություններին միջամտելու մեջՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում ընտրություններին միջամտելու մեջ։ «Եվ եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում: Ո՞վ կարող էր դա պատկերացնել: Սա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը։ […] ...
17:42 06.01.2025
Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնըՔրիստոս ծնավ և հայտնեցավ. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:28 06.01.2025
Մանրամասներ՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարից տուժածների վիճակի մասին. ԱՆԵրևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel-ի վթարից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն: Նրանցից 4-ը՝ 2 երեխա և 2 մեծահասակ, բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3 տուժող դեռ շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո: Նրանք ևս առաջիկա ժամերին դուրս կգրվեն: Մեկ տուժող «Աշտարակ» բժշկական կենտրոնում է, նա ևս շուտով դուրս կգրվի: Տուժածների […] ...
17:16 06.01.2025
Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը. այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չի եղելԱդրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունն՝ իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի մասին խոսքերը վերագրելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանական Tasnim գործակալությունը, մեջբերելով Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությունը, հայտնում է, որ հայտարարությունը վերաբերել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։ «Մեր և […] ...
17:07 06.01.2025
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
17:00 06.01.2025
Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել էՄաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը (ժամը 17։00-ի դրությամբ) վերականգնվել է: Այս մասին հայտնում է AliQ Media-ն: Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ «Կցորդավոր, կիսակցորդավոր և M3 կատեգորիայի 22 նստատեղից ավելի […] ...