Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆ

17:50 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը:

Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ:

Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։

Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ կկնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրեր և կկազմակերպեն գնման գործընթացը։ Գնված սարքերի/սարքավորումների տնօրինման իրավունքը պատկանում է կազմակերպությանը։

Սարքերի/սարքավորումների ցանկը՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր

22:12 12.12.2024

Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր

Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն […] ...

2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ. Ռոնալդու

22:08 12.12.2024

2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ. Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մունդիալ-2034-ն այդ երկրում անցկացնելու հայտարարությանը: «2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ: Ստադիոնները, ենթակառուցվածքները, երկրպագուների համար ստեղծված պայմանները: Մենք պետք է աճ գրանցենք ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև կյանքում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայանալիք 2034 […] ...

Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցներից հեռացվել է շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և  տապալման ենթակա ծառ

22:04 12.12.2024

Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցներից հեռացվել է շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից: Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։ Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային […] ...

SHANTNEWS

22:00 12.12.2024

SHANTNEWS

ՔՊ Նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ վարչապետ

21:58 12.12.2024

ՔՊ Նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր»։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել փոսի մեջ

21:45 12.12.2024

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել փոսի մեջ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 17։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ), շրջվել և հայտնվել փոսի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […] ...

BACK_TO_TOP