17:25 12.12.2024
Կառավարության որոշմամբ կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ:
Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել և հստակեցնել լիզինգի մարման ժամկետները, սուբսիդավորման տոկոսադրույքը և սուբսիդիայի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է ծրագրում սահմանել դրույթ, համաձայն որի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։
Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրը կարող է հաշվարկվել տոկոս, որը չի սուբսիդավորվում և չի կարող գերազանցել լիզինգի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը։
Միաժամանակ, սահմանվել է, որ լիզինգի տրամադրման և աջակցության պայմանների պահպանման պատասխանատվությունը կրում է ֆինանսական կառույցը։
Առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում տրակտորների համար, ինչպես նաև տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում՝ 6 տարի լիզինգի մարման ժամկետի փոխարեն սահմանել 5-6 տարի, իսկ կոմբայնների դեպքում՝ 10 տարվա փոխարեն՝ 7-10 տարի։
11:21 10.04.2025
Օմանում Հայաստանը դեսպանություն կունենաԿառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...
11:15 10.04.2025
ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...
11:09 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...
11:00 10.04.2025
Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...
10:53 10.04.2025
Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայրՌուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...