Գյումրին միանում է «Կանաչ քաղաքների» ընտանիքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրին միանում է «Կանաչ քաղաքների» ընտանիքին

20:08 19.09.2018

Գյումրին միանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանաչ քաղաքների ընտանիքին: Բանկն աշխարհի մի շարք քաղաքներում ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ավելացմանը, էներգախնայողությանը,  արտանետումների նվազեցմանը և քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավմանը: Այս բոլոր ծրագրերն ուղղված են կլիմայական փոփոխությունների դեմ համաշխարհային պայքարին:

Գյումրիում բնապահպանական ծրագիր սկսելու համար հիմք է ծառայել քաղաքի հետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությունը, այն է՝ փողոցաշինական և քաղաքային լուսավորության ծրագիրը:  1 տարի փորձագիտական խումբը աշխատելու է Գյումրիում՝  բոլոր բնապահպանական խնդիրներն ուսումնասիրելու համար: Այսօր աշխատանքային խմբի առաջին հանդիպումն է տեղի ունեցել:

Ծրագիրը ենթադրում է 250 մլն եվրոյի ներդրում 3 տարվա ընթացքում, իսկ այդ ներդրումները կատարվելու են այն երկրներում ու քաղաքներում, որտեղ բանկն արդեն գործունեություն է ծավալում: Արտանետումների նվազեցում հնարավոր է նաև, այսպես ասած,  էկոլոգիապես մաքուր տրանսպորտին անցնելով: ՎԶԵԲ-ը նախատեսում է նաև թարմացնել Գյումրիի տրանսպորտային պարկը: Ավտոբուսները փոխարինվելու են արևային էներգիայով աշխատողներով:

«Մենք ուզում ենք տրանսպորտային պարկի նորացումը բնապահպանական խնդիրների հետ միացնել: Այս ամենը ներդրում է պահանջում: «Ռոլինգ Սթոունս» խումբը մի երգ ունի, որ կոչվում է «Փող»: Ճիշտ է, փողը լավ բան է, բայց երբ այն չես հաշվում, ճիշտ չես օգտագործում, չի ստացվում ոչինչ: Դրա համար էլ մենք հիմա ուսումնասիրելու ենք բոլոր մարտահրավերները, որ կան Գյումրիում, հետո նոր հերթը կհասնի ներդրումների հաշվարկին»,- ասել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Նայչլ Ջոլլանդսը:

Այդ հաշվարկներում նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգումն է ներառվելու: Գյումրիի երբեմնի մաքրման կայանը համարվում է բնապահպանական ամենալուրջ խնդիրը: Այն 30 տարի չի գործում: Կոյուղաջրերն առանց մաքրման լցվում են ոռոգման համակարգը: Այդ ջրով Գյումրիի հարակից գյուղերը ոռոգում են ցանքերը:

Մեկ տարի աշխատանքային խումբը միայն ուսումնասիրելու է և աշխատանքների նախագծեր է կազմելու, իսկ բուն ծրագիրը երկարաժամկետ է, այն քաղաքի զարգացման 20-25 տարվա տեսլական է համարվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

BACK_TO_TOP