Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

16:49 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, շարժունակության և ապաստանի, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետագա աջակցությանը։

Կողմերը հաստատել են, որ գործընթացը բովանդակային է և չկա այն ավարտելու մեխանիկական վերջնաժամկետ։ Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականին երկու պաշտոնական առաքելությունները, որոնց շրջանակում ԵՄ կառույցների համապատասխան փորձագետները կիրականացնեն առկա խնդիրների վերլուծություն։

Նշված առաքելությունները կնպաստեն համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է հեռանկարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու համար։

ՆԳ նախարարը շեշտել է, որ ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացի մշակվելիք գործողությունների ծրագիրը դիտում է որպես միգրացիայի, շարժունակության և հանրային անվտանգության ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ։
Յոհաննես Լուխները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ինտենսիվ աշխատելու պատրաստակամությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

22:32 12.12.2024

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին սահմանվել է հերթապահություն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և մերկասառույցի պատճառով արգելափակման մեջ հայտնված վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առավել խնդրահարույց հատվածներում ծավալվել են առաջնային օգնության ժամանակավոր հենակետեր։ ...

Ծառուկյանը կարող է հաղթել Մախաչևին. Ջոն Մաքարտի

22:26 12.12.2024

Ծառուկյանը կարող է հաղթել Մախաչևին. Ջոն Մաքարտի

UFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարտին խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի և չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի միջև կայանալիք մենամարտի մասին: «Ավելի լավ մենամարտ դժվար է պատկերացնել: Իսլամն ապացուցել է, որ աներևակայելի չեմպիոն է: Եթե հաշվի առնենք ոճը, ապա Մախաչևին կարող է դիմակայել միայն Ծառուկյանը: Արմանն ըմբշամարտում կարող է հաղթել […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է Զանգերի կենտրոն

22:20 12.12.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է Զանգերի կենտրոն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրված Զանգերի կենտրոնը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները քաղաքացիներին և օտարերկրացիներին առավել հասանելի դարձնելու համատեքստում ներդրվել է Զանգերի կենտրոն՝ 𝟴𝟰-𝟮𝟮 կարճ հեռախոսահամարով։ Հ Հ քաղաքացիության, փաստաթղթավորման գործընթացների, օտարերկրացիներին ուղղված ծառայությունների վերաբերյալ հարցերով կարող եք զանգահարել նշված […] ...

Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր

22:12 12.12.2024

Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր

Դեկտեմբերի 12-ն աշխարհի շուրջ 126 երկրներում նշվում է որպես Համընդհանուր առողջապահական ծածկույթի օր (UHC Day), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Համընդհանուր առողջապահական ծածկույթը ենթադրում է հավասար հնարավորություններ առողջապահական ծառայություններ ստանալիս, ֆինանսական պաշտպանվածություն և հասանելիություն հիմնական առողջապահական ծառայություններին։ ՀԱԾ-ը ենթադրում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը չպետք է պայմանավորված լինի մարդկանց վճարունակությամբ և մարդիկ չպետք է խուսափեն […] ...

2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ. Ռոնալդու

22:08 12.12.2024

2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ. Ռոնալդու

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Մունդիալ-2034-ն այդ երկրում անցկացնելու հայտարարությանը: «2034-ի Մունդիալը կլինի լավագույնը պատմության մեջ: Ստադիոնները, ենթակառուցվածքները, երկրպագուների համար ստեղծված պայմանները: Մենք պետք է աճ գրանցենք ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև կյանքում»,- «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոնալդուն մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայանալիք 2034 […] ...

Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցներից հեռացվել է շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և  տապալման ենթակա ծառ

22:04 12.12.2024

Ընթացիկ տարում մայրաքաղաքի փողոցներից հեռացվել է շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից: Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։ Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային […] ...

BACK_TO_TOP