16:44 12.12.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ բասկետբոլ և հեծանիվային մարզաձևերի մասնագետների և մանկավարժների գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացումն ապահովելու նպատակով վերապատրաստում կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2025 թվականին նախատեսվում է ՀՀ-ում կազմակերպել և իրականացնել բասկետբոլի «Դպրոցականների լիգա» միջոցառման անցկացում, որի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպել 70 մասնագետների վերապատրաստում:
Վերապատրաստման ընթացքում ՀՀ մարզերի 44 համայնքի, Երևան քաղաքի 12 վարչական շրջանի ֆիզկուլտուրայի ուսուցիչները և ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի 1 սպորտի պատասխանատուներ, մասնակցելով վերապատրաստման դասընթացին, հնարավորություն կստանան ապահովել միջոցառման պատշաճ կազմակերպումը: Բացի այդ, 2024 թ. պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին թվով 6500 հեծանիվ է տրամադրվել ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի 1373 հանրակրթական ուսումնական հաստատության, հաշվի առնելով տարվող քաղաքականությունը և հանրակրթական դպրոցին տրված հեծանիվները նպատակին ծառայեցնելու հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել տվյալ մարզաձևի 1373 մանկավարժների շրջանում ևս կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:
Արդյունքում՝ հնարավորություն կտրվի մեծացնել կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, խրախուսել բասկետբոլ և հեծանվային սպորտ մարզաձևերի զարգացման հնարավորությունները, խթանել և ամրապնդել մասնագետների և մանկավարժների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, ինչպես նաև զարգացնել որակական հատկանիշները, մասնավորապես՝ բարձրացնել մասնագիտական գիտելիքների մակարդակը և պարապմունքի որակը։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովվել օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացումը։
Գործադիրն ընդունել է որոշում՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման, 2024-2025 ուսումնական տարում 1-ին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցման, ինչպես նաև ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. նոյեմբերի 8-ի դրությամբ ԿԳՄՍ նախարարությունում հավաքագրվել է շուրջ 247 ուսանողի վերաբերյալ տեղեկատվություն, որոնց 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 30710.5 հազար դրամ:
21:24 12.12.2024
Տեսնում ենք վախվորած, անհանգիստ արձագանքներ Ադրբեջանից և Ռուսաստանից. Հովսեփ ԽուրշուդյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Եվրաքվեի, այսինքն՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ստորագրությունների վավերականությունը։ Ինչպես հայտնի է «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարան։ Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի […] ...
21:16 12.12.2024
Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League-ի հետԽառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն, Նիդերլանդները ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League փրոմոուշենի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Գարնանը Մուսասին Պրոֆեսիոնալ մարտիկների լիգային (PFL) մեղադրել էր պայմանագրի պայմանները չկատարելու մեջ, իսկ ավելի ուշ PFL-ը խզել էր նրա հետ պայմանագիրը: MMA-ում իր նախորդ մենամարտում Մուսասին մրցավարների որոշմամբ […] ...
21:10 12.12.2024
Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցություններըԴեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները: Խորհրդակցությունները հնդկական կողմից վարում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ […] ...
21:04 12.12.2024
Դավիթ Խուդաթյանը այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸԱյսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Խուդաթյանը նախ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։ Նախարարը հանձնարարել […] ...
20:56 12.12.2024
Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, բայց չափից ավելի գոռոզամիտ. ԿապելոԻտալացի անվանի մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: «Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, բայց չափից ավելի գոռոզամիտ է և ինքնավստահ: Նա տիտղոսներ է կորցրել, որովհետև ցանկացել է ապացուցել, որ դրանք ինքն է նվաճում, այլ ոչ թե խաղացողները: Հենց դա էր պատճառը, որ կարևոր խաղերում Պեպը հաճախ պահեստային նստարանին է թողնում […] ...
20:52 12.12.2024
ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատությունԴեկտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը։ Ազգային ժողովի կողմից ընդունված և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներով միավորվում են ՆԳՆ կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ինչի արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն: ՆԳ նախարարության ծավալուն բարեփոխումների շրջանակում այս կարգավորման նպատակը նախարարության ենթակայությամբ գործող մարմինների կադրային պատրաստությունն ապահովելն […] ...