Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 3 մլրդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 3 մլրդ դրամ

16:33 12.12.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրերը 2024 թ. պետբյուջեից՝ 3 մլրդ 395 մլն դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր: Մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 5 ծրագիր՝ 879.8 դրամ, Արարատի մարզ՝ 2 ծրագիր՝ 97.5 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 8 ծրագիր՝ 393.2 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 9 ծրագիր՝ 880.1 մլն դրամ, Լոռու մարզ՝ 1 ծրագիր՝ 8.7 մլն դրամ, Կոտայքի մարզ՝ 4 ծրագիր՝ 458 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 9 ծրագիր՝ 447.2 մլն դրամ, Սյունիքի մարզ՝ 3 ծրագիր՝ 41.8 մլն դրամ, Վայոց ձորի մարզ՝2 ծրագիր՝ 82 մլն դրամ, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր՝ 75.7 մլն դրամ:

Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը:

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արտենի բնակավայրի ոռոգման համակարգի հիմնանորոգում (ավարտված), Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի գերեզմանատների ցանկապատում (ավարտված), Ալագյազ համայնքի Ալագյազ, Ճարճակիս, Միրաք, Ջամշլու, Կանիաշիր և Ավշեն բնակավայրերի փողոցների լուսավորության ցանցի ընդլայնում (ավարտված), Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրում խմելու ջրագծի կառուցում, Միրաք և Ռյա Թազա բնակավայրերում՝ վերանորոգում (ավարտված), Ապարան համայնքի Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ, Նիգավան, Թթուջուր, Ձորագլուխ, Երնջատափ, Շողակն բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում (ավարտված):

Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ՈԿՖ Բանավան թաղամասի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ (կատարված է աշխատանքների 75%-ը), Արարատ համայնքի Նոյակերտ, Արմաշ և Երասխ բնակավայրերի գազիֆիկացում (կատարված է աշխատանքների 80%-ը), Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 2 (ավարտական փուլ) և Արաքս բնակավայրի մանկապարտեզների հիմնանորոգում (ավարտված), Արմավիր համայնքի Սարդարապատ բնակավայրի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում (ավարտված), Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում (ավարտված), Մեծամոր համայնքի Ջանֆիդա, Մրգաշատ և Արևիկ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (ավարտական փուլ), Խոյ համայնքի Մոնթեավան բնակավայրի 1-ին և 7-րդ փողոցների գազիֆիկացում (ավարտված), Խոյ համայնքի Այգեշատ բնակավայրի Երիտասարդական և Մայիսյան փողոցների, Լեռնամերձ բնակավայրի Բարեկամություն փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված), Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում (ավարտական փուլ), Արաքս համայնքի Գայ և Ապագա բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ (ավարտական փուլ):

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ բնակավայրի Բաղրամյան 13, Տ. Մեծի 8 և 30 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ (ավարտված), Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում արցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցում (ավարտված), Մարտունի համայնքի Արծվանիստ, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում (ավարտված), Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգում (ավարտված), Մարտունի համայնքի Մարտունի, Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Վ․ Գետաշեն, Լիճք, Ծակքար և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցում (կատարված է աշխատանքների 95%-ը), Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Նարեկացի, Թումանյան, Արցախի, Պարույր Սևակի, Կոմիտասի փողոցների, Շահումյան փողոցի հարակից հատվածի մայթերի կառուցում քարե սալիկներով (կատարված է աշխատանքների 95%-ը), Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Երիտասարդության փողոցի 14 և 16 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում (ավարտված), Վարդենիս համայնքի Փամբակ, Արփունք, Ծովակ, Խաչաղբյուր, Ավազան, Ակունք, Կարճաղբյուր, Լճավան բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցում (կատարված է աշխատանքների 90%-ը), Գավառ համայնքի Գավառ, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ (կատարված է աշխատանքների 80%-ը):

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի Լերմոնտովո բնակավայրի փողոցների վերանորոգում՝ ասֆալտի շերտի վերականգնում (ավարտված), Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրի 1-ին, Զառ բնակավայրի Ռ. Վասիլյան, փողոցների ասֆալտապատում (ավարտված), Նաիրի համայնքի Եղվարդ, Զովունի, Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ բնակավայրերի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտական փուլ), Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցի և Պտղնի բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված), Նոր Հաճն համայնքի Թեղենիք բնակավայրի համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգում (կատարված է աշխատանքների 60%-ը):

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի չգազաֆիկացված հատվածի գազիֆիկացման աշխատանքներ (ավարտված), Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ (ավարտված), Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում (ավարտված), Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի 2-րդ և 8-րդ փողոցների ասֆալտապատում (ավարտված), Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հ․ Հովսեփյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված), Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում (ավարտված), Արթիկ համայնքի Փանիկ, Հոռոմ, Սպանդարյան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում (ավարտված), Աշոցք համայնքի Թորոսգյուղ բնակավայրի 1-ին փողոցի և Բավրա բնակավայրի 6-րդ փողոցի սալարկում (ավարտված), Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատում (ավարտված):

Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի կառուցում/վերակառուցում (ավարտված), Կապան համայնքի Կապան բնակավայրի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/83 հասցեում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում (ավարտված), Կապան համայնքի Կապան բնակավայրի «Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի մասնակի վերանորոգում և ջեռուցման համակարգի վերականգնում (ավարտական փուլ):

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցում (կատարված է աշխատանքների 65%-ը), Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում /1-ին փուլ/ (ավարտված), Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի փողոցների տուֆապատում (ավարտական փուլ), Բերդ համայնքի Նավուր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում (ավարտական փուլ), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Ղալումյան փողոցի տուֆապատում (ավարտական փուլ):

Դավիթ Խուդաթյանը նշել է նաև, որ այս որոշմամբ 2024 թվականին արդեն պետբյուջեից համայնքներին հատկացվել է 29, 2 մլրդ դրամ, պլանավորվում է մինչև տարեվերջ այս թիվն ավելացնել:

Անդրադառնալով ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն նպաստում է մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացմանը.

«Եթե, օրինակ, որևէ ճանապարհ ասֆալտապատում կամ սալարկում ենք, այդ ճանապարհին գտնվող բոլոր տների գները բարձրանում են: Բյուջեից ծախսվող գումարն ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեի մաս է, մարդն իր տանը նստած՝ իր կապիտալն աճում է։ Մենք անընդհատ պետք է ասենք, որ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է: Ով մարտահրավեր կնետի այս շեշտադրմանը, ես կապացուցեմ, որ այն իր ընտանեկան բյուջեի մաս է: Շատ կարևոր գիտակցում է՝ ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է»:

Վարչապետն ընդգծել է նաև պետբյուջեի արդյունավետ ծախսերի կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին

20:36 12.12.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսին, ով Երևան էր ժամանել «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության» 5-րդ Գլոբալ Ֆորումին մասնակցելու համար: Նախագահը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կարևոր միջոցառմանը մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդիական մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղղությամբ համընդհանուր քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր: […] ...

Թիկնիզյանի ծառայությունները մեզ չեն առաջարկել. Գալիանի

20:28 12.12.2024

Թիկնիզյանի ծառայությունները մեզ չեն առաջարկել. Գալիանի

Իտալական «Մոնցայի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին պատասխանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ տեղեկությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա սերիան ներկայացնող ակումբին առաջարկել են ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: «Թիկնիզյանի ծառայությունները մեզ չեն առաջարկել»,- ասել է Գալիանին ռուսական «Евро-Футбол»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» […] ...

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը, որը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքը

20:22 12.12.2024

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը, որը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքը

Առողջապահության նախարարության Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։ Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։ Այս պրեպարատի միջոցով արված PET-CT հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։ Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ժամը 19։50-ի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

20:14 12.12.2024

Ժամը 19։50-ի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին

20:07 12.12.2024

Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: «Ուրախ եմ ողջունել ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: Մինչ 1948թ-ը, երբ Ռաֆաել Լեմկինը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ո՛չ պատժի միջազգային երաշխիքներ, ո՛չ էլ կանխարգելման իրավական գործիքներ: Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայոց […] ...

SHANTNEWS

20:00 12.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP