16:05 12.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել 29-ամյա կնոջն ու 17-ամյա մի պատանու:
Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենով փաթեթավորված 20 փաթեթ՝ ընդհանուր 35,3 գրամ քաշով: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Հայտնել է նաև, որ օրեր առաջ տելեգրամյան կայքէջերից մեկի միջոցով իրացնելու նպատակով ձեռք է բերել 40 փաթեթ թմրամիջոց. 10 փաթեթն արդեն տեղադրել է Գյումրի քաղաքի տարբեր հասցեներում, 10-ը Շահումյան փողոցում գտնվող իր վարձակալած վարսավիրանոցում է, իսկ 20-ը հայտնաբերվել է իր մոտ։
Գյումրեցի 29-ամյա կինը, 17-ամյա պատանին, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:36 12.12.2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսին, ով Երևան էր ժամանել «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության» 5-րդ Գլոբալ Ֆորումին մասնակցելու համար: Նախագահը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կարևոր միջոցառմանը մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդիական մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղղությամբ համընդհանուր քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր: […] ...
20:28 12.12.2024
Թիկնիզյանի ծառայությունները մեզ չեն առաջարկել. ԳալիանիԻտալական «Մոնցայի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին պատասխանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ տեղեկությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա սերիան ներկայացնող ակումբին առաջարկել են ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: «Թիկնիզյանի ծառայությունները մեզ չեն առաջարկել»,- ասել է Գալիանին ռուսական «Евро-Футбол»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» […] ...
20:22 12.12.2024
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը, որը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքըԱռողջապահության նախարարության Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։ Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։ Այս պրեպարատի միջոցով արված PET-CT հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։ Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:14 12.12.2024
Ժամը 19։50-ի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղումԴեկտեմբերի 12-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
20:07 12.12.2024
Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: «Ուրախ եմ ողջունել ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: Մինչ 1948թ-ը, երբ Ռաֆաել Լեմկինը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ո՛չ պատժի միջազգային երաշխիքներ, ո՛չ էլ կանխարգելման իրավական գործիքներ: Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայոց […] ...