Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
0.09 oC

Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին

16:00 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին:

4-օրյա միջոցառման ընթացքում 22 թիմերի բաժանված մասնակիցները կլուծեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ: Հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝ 1-ին տեղի համար՝ 2.5 մլն. ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 1.5 մլն. ՀՀ դրամ, 3-րդ տեղի համար՝ 1 մլն. ՀՀ դրամ:

ԲՏԱՆ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի՝ Հաքաթոնի ընթացքում կանցկացվեն նաև մասնագիտական սեմինարներ և քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, ինչպես նաև գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը, որը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքը

20:22 12.12.2024

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը, որը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքը

Առողջապահության նախարարության Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։ Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։ Այս պրեպարատի միջոցով արված PET-CT հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։ Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ժամը 19։50-ի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

20:14 12.12.2024

Ժամը 19։50-ի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին

20:07 12.12.2024

Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: «Ուրախ եմ ողջունել ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: Մինչ 1948թ-ը, երբ Ռաֆաել Լեմկինը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ո՛չ պատժի միջազգային երաշխիքներ, ո՛չ էլ կանխարգելման իրավական գործիքներ: Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայոց […] ...

SHANTNEWS

20:00 12.12.2024

SHANTNEWS

«Բարսելոնայի» նախկին մարզիչը չինական թիմ է գլխավորել

19:54 12.12.2024

«Բարսելոնայի» նախկին մարզիչը չինական թիմ է գլխավորել

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին մարզիչ Կիկե Սետյենը գլխավորել է չինական «Բեյցզին Գոան» թիմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պեկինը ներկայացնող թիմը Չինաստանի ավարտված առաջնությունում գրավել էր չորրորդ տեղը: Սետյենն ազատ գործակալ էր 2023 թվականի սեպտեմբերից, երբ հեռացել էր «Վիլյառեալից»: 66-ամյա մասնագետն աշխատել է նաև իսպանական «Բետիսում», «Լաս Պալմասում», «Լուգոյում» և այլ թիմերում։ ...

ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը

19:47 12.12.2024

ՀՀ ՄԻՊ-ն իր ելույթում հատուկ ընդգծել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ միջոցառման անցկացման կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցում է դեկտեմբերի 12-13-ն անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին՝ Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: Միջոցառման շրջանակներում Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 12-ին որպես բանախոս է հանդես եկել «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների հանգեցնող ռիսկային գործոնները և փոքր երկրների դերը ցեղասպանության […] ...

BACK_TO_TOP