Ավստրիայի կանցլերը պնդում է, որ երկիրը ռուսական գազի այլընտրանք է գտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Ավստրիայի կանցլերը պնդում է, որ երկիրը ռուսական գազի այլընտրանք է գտել

15:55 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավստրիան պատրաստ է հրաժարվել ռուսական գազից՝ ունենալով կուտակած պաշարներ և գտնելով այլընտրանքային մատակարարներ, ասում է հանրապետության կանցլեր Կարլ Նեհամերը։

«Մեր երկիրը լավ է պատրաստված (Ռուսաստանից գազի մատակարարումից հրաժարվելու համար), մենք կուտակել ենք պաշարներ և գտել ենք այլընտրանքային մատակարարներ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Մեկ օր առաջ ավստրիական OMV էներգետիկ ընկերությունը հայտարարեց «Գազպրոմ էքսպորտի» հետ Ավստրիա գազի փոխադրման պայմանագրի խզման մասին՝ նոյեմբերին մատակարարումների դադարեցման պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League-ի հետ

21:16 12.12.2024

Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League-ի հետ

Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator-ի նախկին չեմպիոն, Նիդերլանդները ներկայացնող հայ մարտիկ Գեղարդ Մուսասին պայմանագիր է կնքել Global Fight League փրոմոուշենի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Գարնանը Մուսասին Պրոֆեսիոնալ մարտիկների լիգային (PFL) մեղադրել էր պայմանագրի պայմանները չկատարելու մեջ, իսկ ավելի ուշ PFL-ը խզել էր նրա հետ պայմանագիրը: MMA-ում իր նախորդ մենամարտում Մուսասին մրցավարների որոշմամբ […] ...

Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցությունները

21:10 12.12.2024

Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցությունները

Դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները: Խորհրդակցությունները հնդկական կողմից վարում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ […] ...

Դավիթ Խուդաթյանը այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

21:04 12.12.2024

Դավիթ Խուդաթյանը այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

Այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Խուդաթյանը նախ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։ Նախարարը հանձնարարել […] ...

Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, բայց չափից ավելի գոռոզամիտ. Կապելո

20:56 12.12.2024

Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, բայց չափից ավելի գոռոզամիտ. Կապելո

Իտալացի անվանի մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: «Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, բայց չափից ավելի գոռոզամիտ է և ինքնավստահ: Նա տիտղոսներ է կորցրել, որովհետև ցանկացել է ապացուցել, որ դրանք ինքն է նվաճում, այլ ոչ թե խաղացողները: Հենց դա էր պատճառը, որ կարևոր խաղերում Պեպը հաճախ պահեստային նստարանին է թողնում […] ...

ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն

20:52 12.12.2024

ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն

Դեկտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը։ Ազգային ժողովի կողմից ընդունված և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական կարգավորումներով միավորվում են ՆԳՆ կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ինչի արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն: ՆԳ նախարարության ծավալուն բարեփոխումների շրջանակում այս կարգավորման նպատակը նախարարության ենթակայությամբ գործող մարմինների կադրային պատրաստությունն ապահովելն […] ...

Al Jadeed. Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Ալ-Խիյամ քաղաքի վրա, որտեղ տեղակայվել էին լիբանանյան զորքերը

20:44 12.12.2024

Al Jadeed. Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Ալ-Խիյամ քաղաքի վրա, որտեղ տեղակայվել էին լիբանանյան զորքերը

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող Ալ-Խիյամ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Al Jadeed հեռուստաալիքը՝ պարզաբանելով, որ տուժածները խաղաղ բնակիչներ են, այլ ոչ թե «Հըզբոլլահ» խմբավորման զինյալներ։ Ավելի վաղ լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտարարել էր Ալ-Խիյամ քաղաքում իր ստորաբաժանումները տեղակայելու գործողություն սկսելու մասին՝ […] ...

BACK_TO_TOP