15:02 12.12.2024
Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից:
Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205):
Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք:
Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով:
Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
20:36 12.12.2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին20:28 12.12.2024
Թիկնիզյանի ծառայությունները մեզ չեն առաջարկել. ԳալիանիԻտալական «Մոնցայի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին պատասխանել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ տեղեկությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ա սերիան ներկայացնող ակումբին առաջարկել են ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: «Թիկնիզյանի ծառայությունները մեզ չեն առաջարկել»,- ասել է Գալիանին ռուսական «Евро-Футбол»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» […] ...
20:22 12.12.2024
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը, որը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքըԱռողջապահության նախարարության Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սինթեզել է 4-րդ ռադիոֆարմ պրեպարատը։ Սա միջուկային բժշկության ոլորտում Հայաստանի համար կարևոր իրադարձություն է։ Այս պրեպարատի միջոցով արված PET-CT հետազոտությունը թույլ է տալու գլխուղեղում, դեռևս մոլեկուլյար մակարդակում, հայտնաբերել ուռուցքային ախտահարված տեղամասերը։ Նման պրեպարատի սինթեզումը շատ երկրների առողջապահական համակարգերի համար հասանելի չէ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:14 12.12.2024
Ժամը 19։50-ի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղումԴեկտեմբերի 12-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
20:07 12.12.2024
Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: «Ուրախ եմ ողջունել ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: Մինչ 1948թ-ը, երբ Ռաֆաել Լեմկինը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ո՛չ պատժի միջազգային երաշխիքներ, ո՛չ էլ կանխարգելման իրավական գործիքներ: Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայոց […] ...
19:54 12.12.2024
«Բարսելոնայի» նախկին մարզիչը չինական թիմ է գլխավորելԿատալոնական «Բարսելոնայի» նախկին մարզիչ Կիկե Սետյենը գլխավորել է չինական «Բեյցզին Գոան» թիմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պեկինը ներկայացնող թիմը Չինաստանի ավարտված առաջնությունում գրավել էր չորրորդ տեղը: Սետյենն ազատ գործակալ էր 2023 թվականի սեպտեմբերից, երբ հեռացել էր «Վիլյառեալից»: 66-ամյա մասնագետն աշխատել է նաև իսպանական «Բետիսում», «Լաս Պալմասում», «Լուգոյում» և այլ թիմերում։ ...