Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

13:56 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։

Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։

Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք համայնքներում

18:20 12.12.2024

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք համայնքներում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 5-11-ը (2024թ.)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին և 10-ին, Շենգավիթում՝ դեկտեմբերի 6-ին և 8-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին և 8-ին և 9-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի թողնի Ուկրաինային առանց աջակցության

18:11 12.12.2024

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի թողնի Ուկրաինային առանց աջակցության

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն առանց աջակցության չի թողնի Կիևին։ Դա անհրաժեշտ է խաղաղ կարգավորման հասնելու համար, ասել է նա Time ամսագրին տված հարցազրույցում։ «Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք համաձայնության գալ, Ուկրաինան առանց աջակցության չթողնելն է», – ասել է Թրամփը ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևին կթողնի […] ...

SHANTNEWS

18:00 12.12.2024

SHANTNEWS

Հաստատվել են ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերը

17:54 12.12.2024

Հաստատվել են ԱԱ-2030-ի և ԱԱ-2034-ի անցկացման վայրերը

Տեղի է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) համագումարը, որին պաշտոնապես հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի 2030 և 2034 թվականների առաջնությունների անցկացման վայրերը։ Աշխարհի 2030 թվականի առաջնությունը համատեղ կհյուրընկալեն Մարոկկոն, Պորտուգալիան և Իսպանիան: Եվս երեք խաղ կկայանա Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայում, Պարագվայում և Արգենտինայում։ Աշխարհի 2034 թվականի առաջնությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարը տեղի կունենա ձմռանը՝ պայմանավորված տարածաշրջանի […] ...

Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆ

17:50 12.12.2024

Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը. ԿԳՄՍՆ

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը: Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ: Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։ Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության […] ...

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

17:46 12.12.2024

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով: ...

BACK_TO_TOP