Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Կոպենհագենում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
0.09 oC

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Կոպենհագենում

13:48 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով դեկտեմբերի 2-6-ը գտնվել են Կոպենհագենում:

Այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքի միջև հոկտեմբերի 22-ին կնքված համագործակցության հուշագրի արդյունքում:

Այցի նպատակն էր աջակցել Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության ամրապնդմանը:

Այցի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ՄԻՊ հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության համապատասխան լիազորություններն ու աշխատանքային հիմնական ուղղությունները՝ քննարկելով առկա մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքային կարևոր ուղղությունները և իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ՄԻՊ հաստատության գործունեությունը մարդու իրավունքների կրթության և խտրականության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում, մարզային ստորաբաժանումների գործունեության առանցքային նշանակությունը, իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և իրականացվող գործունեությունը, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում նախանշվող առաջնահերթությունները:

Այցի շրջանակում ՄԻՊ ներկայացուցիչները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել դանիական առաջատար հաստատությունների և փորձագետների հետ:

ՄԻՊ պատվիրակությունը հանդիպել է նաև Դանիական Հավասարության Խորհրդի ներկայացուցչի (Ligebehandlingsnævnet) հետ՝ ծանոթանալով Դանիայի մոտեցումներին՝ հավասարության խթանման և խտրականության կանխարգելման ուղղությամբ: Դանիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության բաժնի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի հաստատության միջազգային ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները:

Այցի կարևորագույն հանդիպումներից էր Դանիական Խորհրդարանական օմբուդսմանի հետ հանդիպումը, որի ընթացքում Օմբուդսմանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարը ներկայացրել է օմբուդսմանի լիազորություններն ու հիմնական աշխատանքային ուղղությունները, շեշտելով հաշվետվողականության և թափանցիկության կարևորությունը:

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամ և ավագ հետազոտող Փիթեր Վեդել Կեսինգը իր հերթին մանրամասն ներկայացրել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Հայաստանի կողմից ներկայացված զեկույցի ուսումնասիրությունը:

Այցը եզրափակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև ռազմավարական հարցերի շուրջ քննարկումով, ինչի արդյունքում հստակեցվել են համագործակցության հետագա ուղիները և համատեղ միջոցառումները 2025 թվականի համար:

Երկու հաստատությունների միջև սկսված սերտ համագործակցությունը շարունակվելու է՝ ներառելով նոր համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Արարատի մարզում

17:38 12.12.2024

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Պարտադիր կապիտալ աշխատանքների 2024թ-ի ծրագրի» շրջանակներում Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան և Գեորգիսյան փողոցներում վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով՝ ջրամատակարարման ժամաքանակի պահպանմամբ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […] ...

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

17:34 12.12.2024

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասերը՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Ո՞վ է աշխարհի լավագույն մարզիչը՝ ըստ Ժոզե Մոուրինյուի

17:30 12.12.2024

Ո՞վ է աշխարհի լավագույն մարզիչը՝ ըստ Ժոզե Մոուրինյուի

Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, թե ով կարող է լինել Մադրիդի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը։ Նրա կարծիքով՝ Կառլո Անչելոտին է աշխարհի լավագույն մարզիչը։ «Ես միշտ կլինեմ «Ռեալի» մեծ երկրպագու։ Հիմա նրանց մարզիչը լավագույնն է աշխարհում, խոսքն իմ ընկեր Կառլոյի մասին է։ Նա հրաշալի է կատարում աշխատանքը։ Ակումբի ապագան կախված է նրանից, […] ...

Կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ

17:25 12.12.2024

Կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ

Կառավարության որոշմամբ կհստակեցվեն ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի պայմաններն ու սահմանված որոշ դրույթներ: Անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել և հստակեցնել լիզինգի մարման ժամկետները, սուբսիդավորման տոկոսադրույքը և սուբսիդիայի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է ծրագրում սահմանել դրույթ, համաձայն որի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի […] ...

Մի շարք համայնքներում մանկապարտեզներ և դպրոց կկառուցվի

17:20 12.12.2024

Մի շարք համայնքներում մանկապարտեզներ և դպրոց կկառուցվի

Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ՝ մանկապարտեզ և դպրոց կառուցելու նպատակով: Այսպիսով՝ մանկապարտեզներ կկառուցվեն Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Նորավանում, գյուղ Լենուղիում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում, դպրոց կկառուցվի Արմավիրի մարզի Խոյ համայնքում: ...

Time-ը հրապարակել է «Տարվա մարդ» վարկանիշի հաղթողի անունը

17:14 12.12.2024

Time-ը հրապարակել է «Տարվա մարդ» վարկանիշի հաղթողի անունը

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը «Տարվա մարդ» վարկանիշում հաղթել է ձեռներեց Իլոն Մասկին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Meta կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Time ամսագիրը, որը հրապարակել է տարեկան վարկանիշը։ «Դոնալդ Թրամփը Time-ի տարվա մարդն է», – ասվում է ամսագրի X սոցիալական ցանցում: ...

BACK_TO_TOP