11:38 12.12.2024
Դեկտեմբերի 9-ին Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները Մեղրի-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենա։ Ստուգման ընթացքում 34-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթղթերը, բացել մեքենայի բեռնախցիկը, այնուհետև պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են կասկածելի փաթեթներ։ Վարորդը հայտնել է, որ մեքենայի դուռը միայն ներսից է բացվում, նստել է ղեկին՝ իբր բացելու նպատակով, սակայն դիմել է փախուստի։ Ուղևորը նույնպես մեքենայում էր։
Պարեկները հետապնդել են, մի քանի անգամ հորդորել վարորդին, որ կանգնի, սակայն նա շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավապահներին հաջողվել է Անդոկավան գյուղի վարչական տարածքում կանգնեցնել մեքենան։ 34-ամյա վարորդն ու 44-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք:
Պարզվել է, որ հետապնդման ընթացքում տղամարդիկ մեքենայից նետել են թմրանյութով փաթեթներ։
Սյունիքի պարեկների և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ տղամարդիկ խոստովանել են, որ հետապնդման ժամանակ մեքենայից նետված փաթեթները պատկանում են իրենց և դրանց մեջ տարբեր տեսակի թմրամիջոցներ են, որոնք Հայաստան-Իրան միջպետական սահմանի փշալարերի վրայով նետելու եղանակով իրենց է փոխանցել Իրանի քաղաքացին:
Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 10-ին Մեղրիից Քաջարան տանող ճանապարհի հարակից ձորում Սյունիքի պարեկները հայտնաբերել են մեքենայից նետված փաթեթները, որոնցում շուրջ 3 կգ 981 գրամ մարիխուանայի, շուրջ 5 կգ 474 գրամ հերոինի նմանվող զանգվածներ և մեթադոն տեսակի 2000 դեղահաբեր էին:
Կատարվում է քննություն։
Տեղին է նշել, որ թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության հետևողական պայքարն ամենօրյա է։
Ապօրինի թմրաշրջանառությունը և թմրանյութերի օգտագործումը ոչ միայն բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են, այլև՝ հանցածին երևույթ:
Տարատեսակ հանցավոր արարքներ, ինքնավնասում, խեղված ճակատագրեր՝ որպես այս հանցավոր և մերժելի երևույթի հետևանք։ Մարդիկ կորցնում են սթափությունը, իսկ ուշքի գալուց հետո առերեսվում դառը իրականությանը, հասկանում, որ կատարվել է անդառնալին:
Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության իրավական հետևանքների մասին բազմիցս խոսել ենք, ներկայացրել ոստիկանության բացահայտումներն ու կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Ներկայացվող դեպքն էլ յուրատեսակ հնարավորություն էր՝ անդրադառնալու հանցավորության այս տեսակին, որն անդրազգային բնույթ է կրում։
Անցնող տարում Պարեկային ծառայողների կողմից բացահայտվել է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության 1713 դեպք։
Իրավապահների արդյունավետ աշխատանքի վկայությունն են նաև հնչեղություն ստացած մի շարք դեպքեր։
Հանցավոր և հանցածին այս երևույթի դեմ ոստիկանության հետևողական աշխատանքը շարունակվում է։
16:33 12.12.2024
Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 3 մլրդ դրամԿառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրերը 2024 թ. պետբյուջեից՝ 3 մլրդ 395 մլն դրամի չափով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր: Մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 5 ծրագիր՝ 879.8 դրամ, Արարատի մարզ՝ 2 ծրագիր՝ […] ...
16:27 12.12.2024
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցությունԿառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ սահմանելով ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Հարցը վերաբերում է ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին: […] ...
16:22 12.12.2024
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: ...
16:16 12.12.2024
Լրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներԿառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում: Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին […] ...
16:12 12.12.2024
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղումԴեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։ Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն […] ...
16:05 12.12.2024
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […] ...