Պլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.31
  • RUBLE
    3.81
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Պլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ին

11:25 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Մ-6 միջպետական ճանապարհի վրա՝ Ախթալա քաղաքի կամրջի հարևանությամբ, «Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջանցման և ճանապարհի հարդարման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 23:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Լոռու մարզի՝ Նեղոց, Շնող, Քարկոփ գյուղերի,

Տավուշի մարզի՝ Հաղթանակ, Դեղձավան, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Արճիս գյուղերի և Այրում քաղաքի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

16:22 12.12.2024

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին: ...

Լրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներ

16:16 12.12.2024

Լրացուցիչ միջոցներ մշակույթի ոլորտին. գործիչների խրախուսում, դպրոցական բաժանորդային ծրագիր և այլ միջոցառումներ

Կառավարության որոշմամբ նախատեսվում է 2024 թ. պետբյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում: Որոշման ընդունումը պայմանավորված է Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, ինչպես նաև «Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոն» և «Ջերմ Ամանոր Ջերմուկում» համերգ-տոնավաճառի, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրերի իրականացմամբ: Նույն որոշմամբ միջոցներ են հատկացվել նաև հեղինակավոր միջազգային փառատոներին […] ...

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:12 12.12.2024

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև։ Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն […] ...

Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

16:05 12.12.2024

Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […] ...

Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին

16:00 12.12.2024

Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին

Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին: 4-օրյա միջոցառման ընթացքում 22 թիմերի բաժանված մասնակիցները կլուծեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ: Հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝ 1-ին տեղի համար՝ 2.5 մլն. ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 1.5 մլն. ՀՀ դրամ, 3-րդ տեղի […] ...

Ավստրիայի կանցլերը պնդում է, որ երկիրը ռուսական գազի այլընտրանք է գտել

15:55 12.12.2024

Ավստրիայի կանցլերը պնդում է, որ երկիրը ռուսական գազի այլընտրանք է գտել

Ավստրիան պատրաստ է հրաժարվել ռուսական գազից՝ ունենալով կուտակած պաշարներ և գտնելով այլընտրանքային մատակարարներ, ասում է հանրապետության կանցլեր Կարլ Նեհամերը։ «Մեր երկիրը լավ է պատրաստված (Ռուսաստանից գազի մատակարարումից հրաժարվելու համար), մենք կուտակել ենք պաշարներ և գտել ենք այլընտրանքային մատակարարներ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։ Մեկ օր առաջ ավստրիական OMV էներգետիկ ընկերությունը հայտարարեց «Գազպրոմ […] ...

BACK_TO_TOP