ԵԽԽՎ-ն ընդունել է նաև բելգիացի պատգամավորի հակաադրբեջանական բանաձևը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

ԵԽԽՎ-ն ընդունել է նաև բելգիացի պատգամավորի հակաադրբեջանական բանաձևը

16:11 11.10.2017

Այսօր ԵԽԽՎ-ն ընդունեց թվով երկրորդ հակաադրբեջնական բանաձևը:    

Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձևի օգտին քվեարկել է Վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114-ը:

Բելգիացի պատգամավորի բանաձևը վերաբերում է վերջերս միջազգային մեծ աղմուկ հանած, այսպես կոչված «ադրբեջանական լվացքատանը»:Բանաձևում մասնավորապես կոչ է արվում անհապաղ հետաքննություն սկսել դրա վերաբերյալ: 

Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին` հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը, թե՛ քաղբանտարկյալների առկայությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

«Այսօր մենք երկու բանաձև ունենք Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անգործության մասին: Ադրբեջանը վերջին տեղում է մամուլի ազատության և կոռուպցիայի ընկալման ցուցիչներում, այդ երկրում քաղբանտարկյալներ կան: Ես հարց եմ ուղղում իմ ադրբեջանցի գործընկերներին` ե՞րբ է ազատ արձակվելու Իլգար Մամեդովը: Բացի այդ, տեղեկություններ են առկա ավելի քան 2․5 միլիարդ դոլարի մասին, գումար, որ նախատեսված էր քաղաքական գործիչներին կաշառելու համար` այսպես կոչված «Լվացքատան գործը»: Արդյո՞ք մեր ադրբեջանցի գործընկերները կհամագործակցեն մեզ հետ, եթե մենք որոշենք հետաքննություն սկսել, թե՞ նրանք շարունակելու են մեղադրել ողջ Եվրոպային»,- հռետորական հարցերի շարան էր հնչեցնում հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմտցիգտը:

Այս ելույթը հունից հանեց Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին: «Պարո՛ն Օմտցիգտ: Հերի՛ք է ժողովրդավարության անկողմնակալ աջակցի դեր խաղալ: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են կանգնած ձեր թիկունքում: Մենք գիտենք ձեր հայաստանցի աջակիցների մասին»,- հայտարարում էր Սեիդովը:

ԵԽԽՎ-ում այսօր ընդունված առաջին հակաադրբեջնական բանաձևում էլ վեր էին հանվում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: 15 կետանոց բանաձևի նախագծում հեղինակները մասանավորապես ներկայացնում են անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու Ադրբեջանի արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ կիրառված ճնշումները:

 «Ժողովրդավարական համակարգերի գործունեությունն Ադրբեջանում» անվանումն ստացած 15 կետանոց բանաձևի նախագծում հեղինակները մասնավորապես  ներկայացնում են  անկախ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու Ադրբեջանի արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ կիրառված ճնշումները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

19:08 18.04.2025

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացված «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» թեմայով պանելային քննարկմանը։ Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի շրջանակում։ Քննարկումն անցել է գործարար համայնքի հետ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։ ...

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

19:00 18.04.2025

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

18:54 18.04.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

18:48 18.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

18:42 18.04.2025

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

Օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

18:32 18.04.2025

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան […] ...

BACK_TO_TOP