15:42 19.09.2018
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանը սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հարուցված քրգործի շրջանակներում իրենց գրասենյակում կատարված խուզարկությանը: Հայկ Նահապետյանը նշեց, որ խուզարկության պատճառը Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած բացահայտումներն են, որոնցով ցույց են տվել նաև, թե ինչ նպատակով է ֆինանսավորում տրամադրում «Բաց հասարակություններ հիմնադրամը»:
«Այս նույն հիմնադրամն էր, որ ՀՀ նախկին և ներկա կառավարությունների համար որոշում էր բոլոր ճյուղերի հայեցակարգերն ու ռազմավարությունը: Դուք կարող եք ստուգել, վերջերս հիմնադրամի մի շարք անդամների ստորագրությամբ կառավարություն է ուղարկվել ՀՀ-ԵՄ-ի հետ կապված ճանապարհային քարտեզ, որով խորհուրդ է տրվում, թե ինչպես Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցի բոլոր ոլորտներում»,- նշեց նա:
Վերջինս ընդգծեց` Հայաստանի Հանրապետությունում շատ ոլորտներ գտնվում են արտաքին կառավարման ներքո, որի մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են: Նահապետյանը թվարկեց ոլորտները և հայտնեց, թե որ երկրներն են դրանք վերահսկում: Նահապետյանը համոզված է, որ հանքարդյունաբերության ամբողջ փաստաթղթային փաթեթը մշակվել է դրսում, տրվել է Հայաստանին` իբր, որ մեր մասնագետներն աշխատեն դրա վրա:
«Մենք բարձրաձայնել ենք, որ Հայաստանի հանքերը պետք է ազգայնացվեն: Ձեզ համար պետք է լինի գնահատման մեկ չափորոշիչ, որտեղ է գրանցված շահագործող կազմակերպությունը, դրանով կիմանաք, թե որ երկրին է տրված շահագործման իրավունքը»,- նշեց նա:
Նա պաշտոնապես հայտարարեց` եթե իրենց նկատմամբ լինեն որոշակի հետապնդումներ, տրվի կասկածյալի կարգավիճակ, դա կապված է իրենց հասարակական գործունեության հետ:
Հայկ Այվազյանն էլ հայտնեց, որ խուզարկություն է անցկացվել նաև իր ծնողների տանը, ապա հայտնեց` ինքն այդ տանը գրանցված է, սակայն չի բնակվում: Նա ասաց, որ այդ տանը խուզարկության ընթացքում փնտրել են զենք, թմրանյութեր և գաղտնալսող սարքեր, ինչը քրեական գործին որևէ կերպ չի վերաբերում:
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...