Փաշինյանը զգաց բողոքի տրամադրությունը և ժամանակին գլխավորեց այն, դա տպավորիչ էր․ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+20.09 oC

Փաշինյանը զգաց բողոքի տրամադրությունը և ժամանակին գլխավորեց այն, դա տպավորիչ էր․ Քոչարյան

13:28 19.09.2018

«Դա իշխանափոխություն էր։ Կարծում եմ՝ Փաշինյանը զգաց բողոքական տրամադրությունները և ժամանակին գլխավորեց դրանք, ինչը վերածվեց իշխանափոխության։ Դա տպավորիչ էր»,- Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման ու դրա արդյունքում եղած հեղափոխության մասին իր կարծիքն այսպես է ձևակերպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант»-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով՝ Հայաստանում մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից, լճացման տրամադրություն կար, հակառակ դեպքում դժվար թե լինեին այդպիսի զանգվածային բողոքի ակցիաներ։ Քոչարյանի խոսքերով՝ կարելի է պոպուլիզմի ալիքի վրա իշխանության գալ, բայց հետ կանգնելն ավելի դժվար է, քանի որ պետք է կոնկրետ արդյունքներ ցույց տալ, մինչդեռ հիմա խնդիրներն ավելի են խորանում։

«Եվ դա իմ՝ քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկն է»,- նշել է Քոչարյանը։

Հարցին, թե  բավակա՞ն է չորսուկես ամիսը (Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության ժամկետը) նախկին իշխանություններից մնացած խնդիրները լուծելու համար, երկրորդ նախագահը պատասխանել է, որ այդ ժամկետը բավական է իշխանության կարողությունները, նրա կոմպետենտությունն ու արժեքային համակարգը հասկանալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

17:22 28.04.2025

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...

2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են Հայաստան

17:14 28.04.2025

2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են Հայաստան

Ապրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

17:06 28.04.2025

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...

Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

17:00 28.04.2025

Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

16:53 28.04.2025

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...

BACK_TO_TOP