Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ սիրիական ընդդիմությունը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
--2.91 oC

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ սիրիական ընդդիմությունը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը

10:00 09.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիայում իշխանությունը զավթած զինված ընդդիմությունը անվտանգության երաշխիքներ է տվել արաբական հանրապետությունում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ինչ վերաբերում է Դամասկոսում մեր դեսպանատանը և Հալեպում հյուպատոսությանը, ինչպես նաև կրոնական սրբավայրերին, մենք սիրիական հարցով տարբեր կողմերի հետ խոսել ենք այդ վայրերի անվտանգության մասին և ստացել երաշխիքներ», – ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության և ռադիոյի եթերում:

Պատասխանելով Թեհրանում Սիրիայի դեսպանատան ճակատագրի մասին հարցին՝ Արաղչին նշել է, որ Իրանը «սպասում է տեսնելու, թե ինչպիսի կառավարություն է ղեկավարելու Սիրիան»։ Ըստ նրա՝ եթե ​​Իսլամական Հանրապետությունը ապագայում որոշի պաշտոնապես ճանաչել Սիրիայի նոր իշխանություններին, ապա Թեհրանում դեսպանատունը կհանձնի նրանց ներկայացուցիչներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայհոյանքներին հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես․ Փաշինյանի գրառումը

08:12 12.12.2024

Հայհոյանքներին հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես․ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ պատասխանելու է դրա տակ օգտատետերի գրած մեղադրանքներին։ «Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին […] ...

Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

08:06 12.12.2024

Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ջ. Ա.), «Toyota» (վարորդ՝ Ա. Ղ.) և «Chevrolet» (վարորդ՝ Վ. […] ...

Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը

00:00 12.12.2024

Bloomberg. Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը, հայտնում է Bloomberg-ը։ Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ նոր ռեկորդը գրանցվել է Մասկի SpaceX մասնավոր ընկերության բաժնետոմսերի վաճառքով, որն ավելացրել է նրա կարողությունը 50 մլրդ դոլարով՝ հասնելով 439,2 մլրդ դոլարի։ 2022 թվականի վերջին հարստության զգալի անկումից հետո, երբ այն կրճատվեց 200 միլիարդ դոլարով,  […] ...

Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

23:53 11.12.2024

Երկրի վրա ընկնող հրթիռների օգտագործված հարթակների թիվը հասել է տարեկան 300 միավորի

Ներկայումս ավելի քան 300 հրթիռային հարթակների մնացորդներ ամեն տարի ընկնում են Երկիր: Այս մասին հայտնում է MIT Technology Review-ը՝ վկայակոչելով Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնի ամերիկացի աստղաֆիզիկոս Ջոնաթան Մաքդաուելի հետազոտության տվյալները։ «Մենք ամեն տարի տեսնում էինք վերադարձող 50-ից 100 հրթիռային հարթակներ: Այժմ մենք տեսնում ենք տարեկան 300»,-ասել է գիտնականը: 2019 թվականին մթնոլորտում այրվել է մոտ 115 արբանյակ։ 2024 […] ...

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

23:45 11.12.2024

ՀՀ դեսպանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը

Դեկտեմբերի 9-ին Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում կարճատև զրույց ունեցավ Կանադայի վարչապետ Ն.Գ. Ջասթին Թրյուդոյի և Ն.Գ. ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Ընդգծելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ՀՀ դեսպանը մասնավորապես վերահաստատեց Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը՝ առանձնակի կարևորելով Կանադայի դիրքորոշումը՝ […] ...

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելը

23:40 11.12.2024

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի՝ Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածելը

Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի կողմից սիրիական ռազմական ենթակառուցվածքների գնդակոծությունը և Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում, քանի որ դա համարում է միջազգային իրավունքի խախտում։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսը խստորեն դատապարտում է Իսրայելի սիստեմատիկ ագրեսիան Սիրիայի ռազմական ենթակառուցվածքի դեմ, ինչպես նաև իր ազդեցության գոտին սիրիական տարածքների օկուպացիայի միջոցով ընդլայնելու նրա փորձերը», – ասվում է փաստաթղթում։ […] ...

BACK_TO_TOP