11:08 19.09.2018
Ընտրությունների օրն Անձնագրային և վիզաների վարչությունն աշխատելու է ամբողջ ռեժիմով՝ առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ ստեղծվելու են բոլոր հնարավորությունները՝ հարցերին օպերատիվ արձագանքելու համար:
-Պարո՛ն Բիչախչյան, ընտրողների նախնական հրապարակված ցուցակներում այս ընթացքում ի՞նչ շտկումներ են կատարվել, ի՞նչ վերհանված խնդիրների մասին կարող ենք խոսել:
-Ինչպես գիտեք, նախնական ցուցակները հրապարակվել են սեպտեմբերի 3-ին: Ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական, որպեսզի կատարվեն այցելություններ՝ պարզելու ցուցակներում առկա անճշտությունները: Այսօր կարող ենք ասել, որ այս ընթացքում հայտնաբերվել է 614 մահացած անձի վերաբերյալ տվյալ: Սրանք այն տվյալներն են, որ մահվան փաստը գրանցված չի եղել իրավասու մարմնի կողմից:
Օրինակ, անձինք մահանում են օտարերկրյա պետությունում, հուղարկավորվում են այնտեղ և համապատասխան մարմինը տեղեկացված չի լինում: Ցուցակում եղել են և՛ նոր, և՛ ավելի վաղ մահացած անձինք: Բոլոր ընտրություններից առաջ այս գործընթացը կատարվում է, և իրականացվում են շտկումներ:
Ի դեպ, այս ընթացքում ունեցել ենք առանձին թեժ գիծ, որով ստացվել է 86 զանգ: Դրանցից վեցը վերաբերվել է մահացած անձանց, եղել են տեխնիկական բնույթի, անճշտության զանգեր: Դրանից բացի, եղել են զանգեր այն մասին, որ քաղաքացին տարիներ շարունակ չի բնակվում այդ հասցեում, սակայն դեռ հաշվառման մեջ է: Ասեմ, որ անձը նոր բնակության վայր տեղափոխվելու դեպքում պարտավոր է տեղեկացնել նոր բնակության վայրի հասցեն: Եթե անձը չի կատարում իր պարտավորությունը, սեփականատերը կարող է դիմել անձնագրային ծառայություն ՝ ներկայացնելով սեփականության վկայականը, որպեսզի այդ անձը հանվի գրանցումից:
Ինչ վերաբերում է այն ընտանիքներին, որոնք երկար տարիներ արտերկրում են բնակվում, ապա ասեմ, որ եթե անձը երկար տարիներ կամ մի քանի ամիս չի գտնվում Հայաստանում, դա հիմք չէ, որ նրա տվյալները հանենք ընտրողների ռեգիստրից:
-Պարո՛ն Բիչախչյան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ի՞նչ կատեգորիայի քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու:
-Այո, տեղական ինքնակառավարման մարմինների ու համապետական ընտրությունները միմյանցից տարբերվում են: Եթե Ազգային ժողովի ընտրություններին կարող է մասնակցել բացառապես ՀՀ քաղաքացին, անկախ նրանից ունի հաշվառում, թե ոչ, ապա ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել և՛ Հայաստանի, և՛ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք. այդ անձինք պետք է բնակչության պետական ռեգիստրում ունենան հաշվառում: Հայաստանի քաղաքացիներն ընտրությունների օրվա դրությամբ առնվազն վեց ամսվա հաշվառում պետք է ունենան, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք առնվազն մեկ տարվա հաշվառում պետք է ունենան: Նշեմ, որ Հայաստանի քաղաքացիների համար երկու բացառություն կա: Եթե անձը վեց ամսից պակաս հաշվառում ունի, սակայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ է վերահաշվառվել տվյալ համայնքում, ապա նա ընդգրկվում է ընտրողների ցուցակում: Նույնը վերաբերում է նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո բնակության վայր վերադարձածներին:
-Սովորաբար ընտրություններին խոսվում է այն մասին, որ նույն քաղաքացին կարող է ընդգրկված լինել մեկից ավելի ընտրատեղամասերի ցուցակներում: Ի՞նչ մեխանիզմներ կան նման դեպքերը բացառելու համար:
-Ես 2012 թվականից ներգրավված եմ եղել այս պրոցեսների մեջ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դրանք ուղղակի խոսակցություններ են: Ընտրությունների ժամանակ ընտրացուցակները տեղադրվում են ԿԸՀ-ի և ՀՀ ոստիկանության կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ցանկացած քաղաքացի կարող է դրանք ներբեռնել և ուսումնասիրություններ կատարել, համեմատել:
Այո՜, կարող են լինել անձինք, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթվերը համընկնում են: Այս պահին մենք ինքներս ենք 30 անձի անուն դուրս բերել, որոնց անհատական տվյալները կրկնվում են:
Այս անգամ նորություն էր այն, որ մենք հրապարակեցինք այն հասցեները, որոնցում, ասենք, մեկ հասցեում, հաշվառված է 240 անձ: Պատճառն այն է, որ այդ հատվածը մեկ հասցե է, սակայն այդ տարածքում մի քանի տներ են կառուցած, իսկ բնակիչները չունեն սեփականության առանձին վկայականներ:
-Պարո՛ն Բիչախչյան, ինչպիսի՞ անձնագրով քվեարկությանը ներկայանալու դեպքում քաղաքացին կարող է խնդիրներ ունենալ:
-Այդպիսի բան չկա, Ընտրական օրենսգրքով սահմանվել է դրույթ, ըստ որի, անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձը կարող է մասնակցել քվեարկությանը: Ասեմ, որ, երբ անձն ընդամենն ունի մեկ փաստաթուղթ և որն անվավեր է, ապա նա կարող է մասնակցել քվեարկությանը: Եթե ունի փաստաթուղթ, օրինակ, նույնականացման քարտ, և անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, ապա այդ անձնագրով քվեարկության գնալու պարագայում, սարքավորումը զգուշացնում է, որ քաղաքացին ունի վավեր փաստաթուղթ: Այդ դեպքում պահանջվելու է վավեր փաստաթուղթը: Դրանից բացի, բնականաբար, փաստաթուղթը պետք է հնարավորություն տա անձի նույնականացումն ապահովելու համար: Եթե, ասենք, փաստաթուղթը վնասված է, օրինակ, ինչ-ինչ պատճառներով նկարը բացակայում է, ապա դա չի համարվի պատշաճ փաստաթուղթ:
-Ընտրությունների օրը ի՞նչ ռեժիմով եք աշխատելու և ե՞րբ կհրապարակվեն վերջնական ցուցակները:
-Ընտրություններին աշխատելու ենք ամբողջ ռեժիմով, առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո: Լինելու են բոլոր հնարավորությունները հարցերին օպերատիվ արձագանքելու համար: Ինչ վերաբերում է ընտրողների վերջնական ցուցակին, ապա այն կհրապարակվի սեպտեմբերի 19 -ին՝ ներբեռնելու հնարավորությամբ: Սեպտեմբերի 20-ին կտրամադրենք ընտրատեղամասերի նախագահներին, սեպտեմբերի 21-ին արդեն ցուցակները փակցված կլինեն ընտրատեղամասերում:
11:51 15.04.2025
Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրերՀայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն […] ...
11:45 15.04.2025
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք 2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մասնակցել են Դ.Ս.-ի և Տ.Դ.-ի կողմից ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: Մասնավորապես՝ հանցավոր կազմակերպության […] ...
11:38 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն դոլարՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում. 1 […] ...
11:33 15.04.2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոցՔաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից […] ...
11:20 15.04.2025
«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներԱպրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...