Հովիկ Աղազարյանը չի հերքել պետական կոնֆինդենցիալ տեղեկատվության արտահոսքի կազմակերպումը․ Կոնջորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
--4.91 oC

Հովիկ Աղազարյանը չի հերքել պետական կոնֆինդենցիալ տեղեկատվության արտահոսքի կազմակերպումը․ Կոնջորյան

13:05 04.12.2024

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու պատճառների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քոնջորյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին նախապես հրավիրել էին ՔՊ խմբակցության արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված էր Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ օրը կուսակցության վարչությունը Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։«Առավոտյան նրան ծանուցել եմ նիստի մասին, ինքը տեղյակ էր և նիստերի դահլիճում հայտարարեց իր հեռանալու մասին»,- ասաց Կոնջորյանը։

Խոսելով Աղազարյանի հեռացման պատճառների մասին՝ Կոնջորյանը տեղեկացրեց, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման,  արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։ Ես հիմա օրինակներ չեմ բերի, բայց դրանց առնվազն մի մասը մամուլում կա»,- ընդգծեց Կոնջորյանը։Նրա խոսքով՝ պատգամավորները ունեն գաղտնիության համապատասխան թույլտվություն, որպեսզի լսեն և տիրապետեն այդ տեղեկատվությանը, բայց այդ տեղեկությունը հրապարակել չի կարելի։

«Խոսքը հարցազրույցի մասին չի, այլ փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվության, որն այդ թվում վերաբերվում է պետական, ազգային անվտանգության հարցերի։ Այդպիսի տեղեկությունների արտահոսք է կազմակերպվել։  Վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել դա»,- ասաց Կոնջորյանը։

Կոնջորյանը նշեց, որ Աղազարյանի գործողությունները կարող են վերլուծվել իրավապահների կողմից։«Ես տեսնում եմ, որ այս ամենը կարող է ուսումնասիրության առարկա դառնալ, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Կան գործեր, որոնց շրջանակներում նրա անունը շոշափվել է, և դրանց ուսումնասիրության ընթացքում նոր տեղեկություններ են ի հայտ եկել»,- հավելեց Կոնջորյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառներից մեկն էլ նրա կողմից հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներն են։ Հայկ Կոնջորյանը նշեց, որ այդ հարցն էլ ուսումնասիրման ենթակա է, սակայն դրա մասին չի կարող խոսել գաղտնիության նկատառումներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնի

00:00 05.12.2024

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնի

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը կազմել է 3 միլիոն 665 հազար, ինչը 5,5 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից, ասվում է ЕС Eurostat վիճակագրական ծառայության թարմացված տվյալների բազայում։ Անցյալ տարվա ցուցանիշը ամենացածրն է 1961 թվականից ի վեր։ Այժմ ԵՄ-ի մաս կազմող երկրներում նորածինների թվի ամենամեծ թիվը գրանցվել է 1960-ականների կեսերին և կազմել է մոտ 7 […] ...

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև

23:52 04.12.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևին։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու քվեարկությանը աջակցել է 331 պատգամավոր։ «Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Միշել Բարնիեն պետք է հրաժարական ներկայացնի հանրապետության նախագահին», – ասել է Ազգային ժողովի նախագահը։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն […] ...

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

23:44 04.12.2024

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

ՆԱՏՕ-ն ակնկալում է ստեղծել ծովային անօդաչու սարքերի ուժեր՝ ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունն ապահովելու համար, Defence News-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի ուժերի փոխակերպման գերագույն հրամանատար Պիեռ Վանդիեն։ Վանդիեի խոսքով՝ իր թիմը ներկայումս գտնվում է նախագծի վաղ փուլում։ Պորտալը նշում է, որ այս նախաձեռնության նպատակն է «օգնել պաշտպանել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքները Բալթիկ և Միջերկրական ծովերում»։ Նոյեմբերի կեսերին […] ...

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

23:36 04.12.2024

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

Հոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։ Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։ «Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների […] ...

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

23:28 04.12.2024

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […] ...

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

23:24 04.12.2024

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

Ընդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […] ...

BACK_TO_TOP