Թրամփը խոստացել է արգելափակել Nippon Steel-ի՝ US Steel-ը 14 միլիարդ դոլարով գնելու գործարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
-0.91 oC

Թրամփը խոստացել է արգելափակել Nippon Steel-ի՝ US Steel-ը 14 միլիարդ դոլարով գնելու գործարքը

21:50 03.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է արգելափակել ճապոնական Nippon Steel-ի կողմից պողպատ արտադրող ամերիկյան United States Steel Corp ընկերության գնման գործարքը:

Nippon Steel-ը հայտարարել է, որ գնելու է իր ամերիկացի մրցակցին 14,1 միլիարդ դոլարով անցյալ տարվա դեկտեմբերին:

Թրամփը երեքշաբթի օրը իր Truth Social-ում գրել է, որ դեմ է օտարերկրյա խաղացողի կողմից US Steel-ի գնմանը և մտադիր է դրան աջակցել հարկային արտոնությունների և սակագների միջոցով՝ արդյունաբերական միության դիրքորոշմանը համապատասխան:

«Ես կտրականապես դեմ եմ, որ երբեմնի մեծ և հզոր US Steel-ը գնի օտարերկրյա ընկերություն, այս դեպքում՝ Nippon Steel։ Մի շարք հարկային արտոնությունների և մաքսատուրքերի միջոցով մենք US Steel-ը կրկին ուժեղ և մեծ կդարձնենք, և դա տեղի կունենա արագ: Որպես նախագահ ես արգելափակելու եմ այս գործարքը»,-գրել է Թրամփը։

US Steel-ը ստեղծվել է 1901 թվականին ֆինանսիստ Ջոն Պիերպոնտ Մորգանի և պողպատի արդյունաբերող Էնդրյու Քարնեգիի մասնակցությամբ և կարևոր դեր է խաղացել 20-րդ դարում Միացյալ Նահանգների արդյունաբերականացման գործում։ Այն այլևս ամերիկյան խոշորագույն ընկերություններից չէ, բայց մնում է պողպատի առաջատար արտադրողներից մեկը։ Նրա հիմնական հաճախորդներն են ավտոմոբիլային ընկերությունները, կենցաղային տեխնիկայի և սննդի փաթեթավորման արտադրողները։

Ինչպես ոլորտի մյուս արևմտյան ներկայացուցիչները, US Steel-ը դժվարություններ է ապրում համաշխարհային շուկայում չինական էժան պողպատի հայտնվելու հետևանքով։ 2024 թվականի 9-ը ամիսների ընթացքում նրա եկամուտը նվազել է 12%-ով՝ մինչև 12,1 մլրդ դոլար, իսկ մաքուր շահույթը նվազել է 51,5%-ով և կազմել է 473 մլն դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

23:44 04.12.2024

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

ՆԱՏՕ-ն ակնկալում է ստեղծել ծովային անօդաչու սարքերի ուժեր՝ ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունն ապահովելու համար, Defence News-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի ուժերի փոխակերպման գերագույն հրամանատար Պիեռ Վանդիեն։ Վանդիեի խոսքով՝ իր թիմը ներկայումս գտնվում է նախագծի վաղ փուլում։ Պորտալը նշում է, որ այս նախաձեռնության նպատակն է «օգնել պաշտպանել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքները Բալթիկ և Միջերկրական ծովերում»։ Նոյեմբերի կեսերին […] ...

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

23:36 04.12.2024

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

Հոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։ Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։ «Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների […] ...

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

23:28 04.12.2024

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […] ...

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

23:24 04.12.2024

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

Ընդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […] ...

Լատվիան, հետևելով Լիտվային, հարկ է սահմանել բանկերի ավելցուկային շահույթի վրա

23:16 04.12.2024

Լատվիան, հետևելով Լիտվային, հարկ է սահմանել բանկերի ավելցուկային շահույթի վրա

Չորեքշաբթի Լատվիայի Սեյմը վերջնական ընթերցմամբ ընդունել է բանկերի ավելցուկային շահույթի հարկի մասին օրենքը (այսպես կոչված՝ համերաշխության վճարներ), որն ուժի մեջ կմտնի 2025-2027 թվականներին։ Ակնկալվում է, որ «համերաշխության վճարները» 2025 թվականի բյուջե կբերեն 96 միլիոն եվրո, 60,8 միլիոն եվրո՝ 2026 թվականին և 66 միլիոն եվրո՝ 2027 թվականին: Ակնկալվում է, որ վարկատու կազմակերպությունները կկատարեն այս հարկի եռամսյակային […] ...

ԱՄՆ-ը շահագրգռված է Սիրիայում ԻՊ-ի վերածնունդը կանխելու մեջ․ Բլինքեն

23:08 04.12.2024

ԱՄՆ-ը շահագրգռված է Սիրիայում ԻՊ-ի վերածնունդը կանխելու մեջ․ Բլինքեն

Միացյալ Նահանգները և նրա գործընկերները աշխատում են Սիրիայում «Իսլամական պետության» հզորության վերականգնումը կանխելու ուղղությամբ, չորեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Սիրիայում անվտանգության հարցում, մասնավորապես՝ ապահովելու, որ ԻՊ-ն ուժ չվերականգնի և չվերադառնա»,-ասել է նա մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել սիրիական Իդլիբ և Հալեպ նահանգներում։ Իր հերթին […] ...

BACK_TO_TOP